ԱՄՆ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի հետ գործող թուրքական ընկերությունների նկատմամբ
ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ մի շարք նոր պատժամիջոցներ կիրառելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությաւն և արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ սանկցիաների տակ են հայտնվել ոչ միայն Ռուսաստանում գործող ընկերությունները, այլև Ռուսաստանի հետ կապ ունեցող այլ ընկերություններ, որոնք գործում են Չինաստանում, Թուրքիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ):
Թուրքական մեդիայում հայտնվել են նաև պատժամիջոցների տակ հայտնված թուրքական ընկերությունների անունները:
Դրանք են՝ ներկրմաբ, արտահաբմամբ և արդյունաբերությամբ զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ առևտրային «Safes Lojistik» ընկերությունը, «Expert Machinery» քիմիական ապրանքների և «Alptech» լվացքի մեքենաների արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները և այլն:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության էջում տեղ գտած թուրքական ընկերությունների թիվը, որոնք հայտնվել են պատժամիջոցների տակ, 13-ն է, իսկ ընդհանուր առմամբ սանկցիաների տակ հայտնված տարբեր ընկերությունների համագումարը՝ 300-ը: