Արտահերթ ընտրության դեպքում Փաշինյանը կպարտվի. Նաիրի Սարգսյան
Մայիսի 26-ին Հանրապետության հրապարակում տասնյակ-հազարավոր քաղաքացիների առաջ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հայտարարեց, որ դիմել է Վեհափառ հայրապետին և հոգևոր եղբայրներին՝ իր եկեղեցական ծառայությունը սառեցնելու խնդրանքով։
Մայիսի 27-ին Մայր Աթոռը հայտարարությունտարածեց, ըստ այդմ, Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել վերջինիս ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և վարչական ծառայությունը։
168 TV-ի եթերում Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, խոսելով Սրբազանի այդ որոշման ազդեցության մասին, նշեց՝ այդ արարքն իր տեսակով զոհաբերություն է, ուստի, հենց այս կարևոր հանգամանքը պետք է ընկալի այս շարժման մասնակից ամեն մի քաղաքացի:
«Բագրատ սրբազանը դուրս է եկել իր համար կոմֆորտ դաշտից և ստանձնում է այս բարդ շրջանում պատասխանատվություն՝ հրաժարվելով եկեղեցական ծառայություններից։
Սա նշանակում է, որ մարդը պատրաստ է գնալ անձնական կյանքի որակի զոհաբերության, հետևաբար, եթե այս գիտակցումը լինի շարժման մասնակիցների մոտ, շարժումը հաջողության կհասնի։ Պետություն կառավարելուհամար պետք է ունենալ անձնական պատասխանատվություն, ինչն էլ ունի այդ մարդը, դա տեսնելու համար բավ է հետևել նրա վարքագծին։ Երբ տեսնում եք, որ մարդը կարողանում է պատասխանատվություն ստանձնել, ապա կա հավատ, որ նա ապագայում էլ կվերցնի պատասխանատվություն»,-ասաց Սարգսյանը։
Նրա խոսքով՝ Տավուշում հանուն հայրենիքի փրկության ձևավորված պայքարը վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, հետևաբար՝սահմանադրական այն խութերը, որոնք կան, ինչ-որ առումով նաև ձևական խութեր են դառնում այն դեպքում, երբ գործ ունենք ոչ թե սովորական պայքարի, այլ գոյութենաբանական պայքարի հետ։
«Դա նման է նրան, որ մի կողմում ունենք վերքաղաքական ու վերկուսակցական պայքար, մյուս կողմում ունենք Ընտրական օրենսգրքովարգելք։ Ստացվելու է, որ վաղը, երբ պետություն չունենանք, ի՞նչ ենք պատասխանելու, ասելու ենք՝ Սրբազանը Կանադայի քաղաքացի էր, դրա համա՞ր վարչապետ չընտրվեց»,-ասաց Սարգսյանը՝ ընդգծելով՝ այս իշխանության պաշտոնավարման ամեն մի օրնընդդեմ հայկական պետության է, հետևաբար՝ պետք էգնալ արտահերթ ընտրությունների օր առաջ։
«Այդ պարագայում Փաշինյանը կպարտվի։ 2021 թվականի սցենարը չի կարող կրկնվել, որովհետև Փաշինյանն առաջին հերթին այն ժամանակ որոշակի վարկանիշ ուներ, իսկ Երևանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ նա վարկանիշ չունի, բացի այդ, Փաշինյանն այս տարվա սկզբին քարոզարշավսկսեց, բայց հասկացավ, որ չի կարող հաղթել, և արտահերթ ընտրություններ անցկացնելու թեման փակեց»,-ասաց Սարգսյանը։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։