ՔՊ-ականները թող «Հայելի» մուլտը նայեն. երևի փոքր ժամանակ չեն տեսել. Բագրատ սրբազան

Բագրատ Սրբազանն այսօր հանդիպման է հրավիրել տնտեսագետներին:

Հանդիպումից առաջ Տավուշի թեմի առաջնորդը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը մասնագետ չի, ուստի չի կարող ասել՝ ՀՀ-ին տնտեսական ինչ մոդել է պետք, բայց, ըստ նրա, մի բան պարզ է՝ տնտեսությունը պետք է ծառայի մարդուն, անձնական և հավաքական բարիքին:

«Տնտեսությունը չի կարող լինել գերնպատակ, դառնալ պաշտամունք, այլ միայն ծառայության միջոց պետք է լինի»,- նշել է նա և անդրադառնալով պետական պարտքի աճին՝ հավելել. «Ակնհայտ է, որ մինչև 2018 թվականն ունեցել ենք 6 միլիարդ արտաքին պարտք, հիմա ունենք 11-12 միլիարդ արտաքին պարտք: 6 տարին ո՜ւր, էն 27 տարին ո՜ւր»:

Անդրադառնալով նախկին նախագահների հետ հնարավոր հանդիպմանը, Բագրատ Սրբազանն ասել է՝ ժամանակի ընթացքում բոլորն էլ կլինի, ինչո՞ւ չպիտի լինի:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս