Դուք այլեւս իշխանություն չունեք, բասկետբոլի շիթ ստուգող ունեք. Բագրատ Սրբազան

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հավաք է անցկացնում Երևանում՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ։

Լրագրողները Տավուշի թեմի առաջնորդին հիշեցրել են, որ մայիսի 9-ին պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ասել, որ մի քանի օրվա հարց է, ինչին Բագրատ Սրբազանն արձագանքել է.

«Աշխարհը քանի՞ օրում է արարվել, յոթ օրում, չէ՞: Բայց յոթ օրո՞ւմ է արարվել: Էվոլյուցիոն պրոցեսով քանի՞ օրում է արարվել: Կա արարչագործության տեսություն, և կա էվոլյուցիոն զարգացման տեսություն: Արարչագործության տեսությունն իմպերատիվ հայտարարում է օրերի, ժամերի, երևույթների մասին, էվոլյուցիոն տեսությունը դրանք զարգացնում է, դրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են, արհեստական է դրվել այդ բաժանումը: Հիմա մերն էլ այդպես է. մենք իմպերատիվ ասում ենք, որ այսքան է, և զարգացման գործընթացներով հասնում ենք այդ 7 օրվան, բայց թե ինչքա՞ն կտևի այդ 7 օրը, այնքան, ինչքան Սուրբ գիրքը մեզ թելադրել է»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս