«Աջակցում ենք Հայաստանին ու Ադրբեջանին, երբ փորձում են երկկողմ հարթությունում քննարկել հարցերը»,- այս մասին այսօր ՀՀ կատարած այցի ընթացքում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ կարգավորումը մնում է ԵԱՀԿ առաջնահերթությունը։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն է, մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև, որոնք առաջնորդվում են պրագմատիզմով և ազնվությամբ, անփոխարինելի է համապարփակ և տևական կարգավորման հասնելու համար»։