ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացվող քննությամբ պարզվում են Կապանի Բաղաբուրջ բնակավայրի 63-ամյա բնակչի առերևույթ սպանության հանգամանքները։
Հակակոռուպցիոն դատարանում այսօր հարցաքննվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը։ Նիստից հետո ArmLur.am-ը Օնիկ Գասպարյանին հարց է ուղղել՝ Տավուշում և Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Ապրիլի 8-ին հաղորդվել էր 1988 թ. ծնված Ջաթին Շարմայի անհետ կորելու մասին:
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին և Ֆրանսիայի Սենատի պատվիրակությունն այցելել են Գորիս և ծանոթացել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից իրականացվող աշխատանքներին։ Այս մասին նշվում է դիտորդական առաքելության X-ի գրառման մեջ։
Գործ ունենք կես ժամը մեկ ստող իշխանության հետ. սրանց մնալու ամեն րոպեն թանկ է նստում. Գառնիկ Դանիելյան
Ամբողջական տեսանյութերը վկայում են, որ ներկա ոստիկանները չեն կանխում ո’չ Յուրիկի սադրանքները, ո’չ նրա կողմնակիցների հրահրած ծեծկռտուքը. մինչ այս պահը պարզված չէ անգամ մեքենայի վրայից մարդկանց վրա ցատկողի ու ոտքերով հարվածողի ինքնությունը։
Եթե ոստիկանը տարածք է ականազերծում ու տալիս թշնամուն, ցավում եմ՝ ազգ կոչվելու իրավունք չունենք. քաղաքացի
Վերջին անգամ ենք ասում՝ մեքենաները հանեք. Բագրատաշենում ոստիկանները սպառնում են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Իրաք։
Բագրատաշենի ճանապարհին իրավիճակը լարվեց, մարզի ոստիկանապետը փորձում է բացել ճանապարհը
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ապրիլի 22-ին, Հայաստանն ունի 4 մասնակից:
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2024 թվականի ապրիլի 8-ի, 9-ի, 17-ի, 18-ի, 19-ի և 22-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Պահանջում ենք կասեցնել այս գործընթացը. թշնամուն բերում հասցնում են Լոռի. Մենուա Սողոմոնյան
Բագրատաշենի ճանապարհը փակել ենք, դուրս եկեք բոլորդ. Ավետիք Չալաբյան
Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։
Ռուսական սառեցված ակտիվները Կիևի օգտին բռնագրավելը հակաօրինական գործողություն է, որին կհաջորդեն պատասխան միջոցներն ու դատական գործընթացները։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ղողանջում են Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու զանգերը
#ՀԻՄԱ. Բագրատաշենի սահմանային անցակետը փակել են «ՀայաՔվեի» անդամները. ՈՒՂԻՂ
Ապրիլի 23-ին` ժամը 19։15-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանը չմասնակցեց 2023 թվականի նոյեմբերին Մինսկում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Հայաստանի շուրջ դրամատիկ ռեգիոնալ և աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին առաջիկայում ուշագրավ հանդիպում է սպասվում։ Նախապատրաստվում է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Էբրահիմ Ռաիսիի հետ։ 168․am-ի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումն ամենայն հավանականությամբ տեղի կունենա հայ-իրանական սահմանին։
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի հետախուզական վարչության պետ գեներալ-մայոր Ահարոն Հալիվան հայտարարել է իր պաշտոնաթողության մասին: Այս մասին հաղորդում է ԻՊԲ մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին՝ ծննդյան 65-րդ տարեդարձի առիթով:
Ժողովուրդը բարձրանում է դեպի Ոսկեպարի եկեղեցի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի իր պաշտոնակից Ասիֆ Ալի Զարդարիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Պակիստանում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
Ձեզ «գցում են», ժողովո՛ւրդ, ձեր հողերը ռամիլսաֆարովներին են տալիս. Հովհաննես Իշխանյան
Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։