Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Իսպանիայի Կատալոնիա նահանգի «Արարատ» հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և Սանտա Կոլոմա դե Գրամենետի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ տեղի է ունեցել հիշատակի արարողություն։

Այս մասին հայտնում է Իսպանիայի Կատալոնիա նահանգի Արարատ հայկական ասոցիացիան։

Արարողությանը ներկա գտնված փոխքաղաքապետ Բարբարա Ֆերերն ընդգծել է, որ քաղաքային խորհուրդը 2012 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և հավելել, որ նման գործողություններն օգնում են կանխել մարդկության դեմ նոր հանցագործությունները։

Նա հայտնել է, որ միջազգային համագործակցության հիմնադրամն իր աջակցությունն է ցույց տվել Լեռնային Ղարաբաղի փախստականներին:

Իր հերթին, քարտուղար Միրեյա Մատան, ով ներկա է գտնվել Կատալոնիայի Ժեներալիտետի նախագահ Պերե Արագոնեսի անունից, իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին՝ նշելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ցեղասպանության շարունակությունն է:

«Արարատ» ասոցիացիայից ներկա է եղել Սարգիս Հակոբյանն, ով շնորհակալություն է հայտնել ներկաներին և ընդգծել․ «Այսօր մենք խոսում ենք անցյալի մասին, բայց այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում, հայկական կոտորածի շարունակությունն էր»։

Հիշատակի արարողությանը ներկա է եղել նաև Բասկերի խորհրդարանի նախկին փոխնախագահ Ռաֆել Լարեյնան:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930