
Կարասինը նամակ է հղել Հայաստանի ԱԺ՝ պարզաբանումներ պահանջելով

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը պաշտոնական նամակ է հղել Հայաստանի Ազգային ժողով՝ պարզաբանումներ պահանջելով Ալեն Սիմոնյանի վերջին հայտարարությունների առթիվ, հաղորդում է ТАСС գործակալությունը։ Դա, ըստ ռուսական լրատվամիջոցի, արվել է Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոյի հրահանգով։
Այսօր ավելի վաղ Մատվիենկոն քննադատել էր Հայաստանի ԱԺ նախագահի՝ Եվրամիության անդամ պետությունների խորհրդարանների խոսնակների հավաքի ընթացքում հնչեցրած հայտարարությունները, պնդելով, թե իր հայ պաշտոնակիցը «հատել է բոլոր կարմիր գծերը»։