«Անհուսալի ճանկերից, ասել է, թե սրտի տրոմբից ինձ փրկեցին… ձեր աղոթքներն ինձ պահեցին». Զառա Արամյան
Այն, ինչ արեցին այս կլինիկայում, դա ուղղակի անհավատալի և անհուսալի ճանկերից, ասել է, թե սրտի տրոմբից, ինձ փրկեցին…
Այսպիսի բժիշկների, բուժաշխատողների անձնակազմ կարող է հավաքել միայն շատ մեծ սիրտ ու պրոֆի ունակություններ ունեցող իմ փայլուն ընկեր Գարիկ Մխիթարյանը…
Հատուկ խոնարհումս իմ սրտաբան Խաչիկ Համբարձումյանին🙏
Երբ հանձնվել էի և այլևս չէի ուզում պայքարել… ձեր աղոթքները ինձ պահեցին, սթափեցրին, մղեցին դեպի կյանք…
Այժմ նաև ձեր աղոթքների շնորհիվ եմ դուրս գրվում հիվանդանոցից և վերսկսում նորից ծնված կյանքս…
Շնորհակալ եմ ամեն մեկիդ, թող իմ սիրտը բաբախի բոլորիդ համար💞
Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան