Դո՛ւրս եկեք փողոց, ականազերծում են, որ եկեղեցին տան. լարված իրավիճակ՝ Ոսկեպարի եկեղեցու մոտ
Քչերն են ավելի լավ տիրապետում բողոքի և պրոտեստի աճի անատոմիային, քան Փաշինյանը: Դատելով նրանից, թե ինչպես է երկրում բոլորիս ուղեղը իշխանական և թշնամական քաղաքական աղանդավորական քարոզչամեքենան լցնում ինֆոտեռորով, կարելի պնդել, որ պրոտեստը, այն էլ դեռ լոկալ և պասիվ պրոտեստը, ոչ միայն անհանգստացրել է իշխանություններին, այլ նրանք պատկերացնում են ակտիվ պրոտեստի ավերիչ էֆեկտն իրենց նկատմամբ: Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը:
Լարված վիճակ Ոսկեպարում. ժողովուրդը վազում է դեպի եկեղեցի՝ թույլ չտալով ականազերծման աշխատանքներ կատարել
Գան, ինչ անեն, ասելիք չունեն. իշխանությունն ուզում է սադրիչ խմբերով վախի մթնոլորտ ստեղծել. Դանիելյան
Մարտական Եղբայրության անդամները կրկին ենթարկվում են քաղաքական հետապնդումների՝ շինծու գործերով. նշվում է միաբանության հաղորդագրության մեջ։
Մեկը կար, ԱԺ ամբիոնից բարբաջում էր Ոսկեպարի եկեղեցու մասին. ամոթ էր. Բագրատ սրբազան
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Հանովերում արդյունաբերական տոնավաճառի բացման ժամանակ ասել է, որ էներգիայի հանածո աղբյուրների օգտագործման դարաշրջանը մոտենում է ավարտին։ Նրա խոսքերը մեջբերված են Գերմանիայի կառավարության կայքում։
Տավուշի շրջանի ողջ վարչական ղեկավարները, համայնքապետերը, ավագանիները․ ժամն է այսօր, որ իրենք իրենց դիրքորոշումը հայտնեն, լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Հանուն հայրենիքի պետականության պահպանման՝ նրանք շարունակում են մնալ բանտերում
Դիվանագետների համահայկական խորհուրդ ՀԿ-ի հիմնադիր դիվանագետների ասուլիսը` ՈՒՂԻՂ
Ռուսաստանի հայերի միությունը դատապարտում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ Հայաստանում կազմակերպված տեղեկատվական հալածանքը, ինչպես նաև Տավուշի գյուղերի բնակիչների նկատմամբ կիրառվող ուժային մեթոդներն ու ահաբեկումները: Այս մասին ասվում է ՌՀՄ-ի տարածած հայտարարության մեջ։
Հիմա էլ վարչական ղեկավարներին են կանչել կառավարություն, որ ինչ անեն. Բագրատ սրբազան
Այսօր, վաղը, մյուս օրը և մինչև հաղթանակ պետք է խոսել, քննարկել, բարձրաձայնել անհամաձայնությունը կատարվողի հանդեպ։ Չպետք է մնալ անտարբեր ու հուսալքված։ Դա ոչ միայն նոր պարտությունների ճանապարհ է, դա նաև նպաստում է մեր երկրում բռնապետական ռեժիմ հաստատելուն։
Տարադրամի փոխարժեքները՝ ապրիլի 22-ին՝ ըստ rate.am-ի.
Էս տերիտորիայում թուրք չպիտի լինի. ով ուզում է, գա, ապրի, մենակ ոչ թուրք. Լենա տատ
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովուրդը վճռական է, աննահանջ, պահանջները՝ տեղը, ամբողջ գիշեր անցկացրել են դրսում՝ կանայք, երեխաներ, տղամարդիկ, ծերեր, ընդ որում, ոչ միայն Կիրանց գյուղի, այլև հարակից շրջանների:
Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ անհրաժեշտ եմ համարում վերջինիս ուշադրությունը հրավիրել այն հարցին, որ 2 տարի 7 ամիս անհիմն և անօրինական կալանքի տակ գտնվելուց հետո ինչպես 18.04.2024 թվականի, այդպես էլ դատական քննության ընթացքում իմ կալանքի հարցի վերաբերյալ նախորդ որոշումներով սահմանված չէ որևէ ժամկետային սահմանափակում:
Հետաձգվել են Երևանից դեպի Կապան, Վենետիկ, Աբու Դաբի, Շարժա, Դուբայ չվերթները։ Քիշնև չվերթի համար օդանավակայանից հայտնում են, որպեսզի դիմեն ավիաընկերությանը։ Հետաձգվել են նաև Մոսկվայից, Վենետիկից, Աբու Դաբիից, Շարժայից, Դուբայից, Կապանից դեպի Երևան չվերթները։
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց: Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով միջդեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկը և վերջինիս տրամադրած տեսանյութին։
Ապրիլի 21-ին, ժամը 19։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մալխասյանց թիվ 31 հասցեում գտնվող «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը փլուզվել է, տուժածներ չկան, վնասվել են ավտոմեքենաներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ոսկեպար-Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ գործ ունենք ապօրինի գործընթացի հետ, և, որ որևէ մեկն իրավունք չունի այդ տարածքներն ու հողերը հանձնի Ադրբեջանին:
ԱՄՆ-ն դեռ չի ուշացել Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցում, սակայն դրա հետաձգումը սպառնում է հետևանքներով, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը MSNBC-ին տված հարցազրույցում։
Իմաստ չկա մտնել իշխանական օրակարգի մեջ. այդ մարդիկ կապ չունեն հայի հետ. Սուրեն Պետրոսյան
Սա արդեն քաղաքականություն չէ, սա ՄԵԿ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ։ Ասում է. «Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ»։ Բա 2018-2019թթ. սեղանի շուրջ լուծեիր Ղարաբաղի հարցը, բա հոկտեմբերի 19-ին սեղանի շուրջ դադարեցնեիր պատերազմը, ո՞վ էր խանգարում, թե՞ խանգարում էին։
Մի րոպե, մենակ Դուք եք խոսում. փոխոստիկանապետի խոսելու ձևը` Բագրատ Սրբազանի հետ
Լուսաբացը` Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի վրա
#ՀՐԱՏԱՊ: Լարված իրավիճակ՝ Ոսկեպար-Կիրանց հատվածում ու միջպետական ճանապարհին. ՈՒՂԻՂ
Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Եվրոպայի առաջնությունում:
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իշխանության տոտալ տեղեկատվական ակտիվությունն ու այդ համատեքստում մեծաքանակ կեղծ լուրերի դաշտ ուղղորդելը ցույց է տալիս իշխանության ներսում առկա խորը մտահոգությունը:
Երևանում ապրիլի 22-23-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։