Բաժիններ՝

Կարո Փայլանին վռնդել են Բըրբանքի հայկական եկեղեցուց․ «Հրապարակ»

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները վռնդել են Լոս Անջելեսի Բըրբանքում գտնվող Սուրբ Ղևոնդաց եկեղեցուց: Այս մասին գրում է hraparak.am-ը՝ հղում անելով միջդեպի պահին եկեղեցում պատարագին ներկաներից մեկը և վերջինիս տրամադրած տեսանյութին։

Նշվում է, որ Փայլանին ուղեկցում էր Հնչակյան կուսակցությունից Միհրան Խաչատուրիանը, ով Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի ջերմ աջակիցներից մեկն է:

Ավելի ուշ աղբյուրը նոր մանրամասներ է հայտնել պատգամավորի մասնակցությամբ միջադեպից։

Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ որ Փայլանին դուրս են հրավիրել եկեղեցում, եկեղեցուց անմիջապես դուրս գալուց հետո հրմշտոց է սկսվել։ Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչները Փայլանին անվանել են սրիկա, թուրք, դավաճան, Էրդողանի շուն։

«Եկեղեցում մարդիկ խուսափեցին վիրավորելուց, սակայն երբ նա դուրս եկավ եկեղեցուց՝ սկսեցին թուրք, Էրդողանի շուն, սրիկա և այլն։ Բանը հասավ նույնիսկ հրմշտոցին։ հասկացան, որ եկեղեցու ներսում ավելի ապահով էր՝ հետ մտան եկեղեցի ու եկեղեցու հետևի դռնով, Սրբազանի ուղեկցությամբ դուրս եկան։ Սրբազանի հետ ապահով էր, Սրբազանից կազդվեին մարդիկ»,-տեղեկացրեց հայ համայնքի ներկայացուցիչը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս