Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին Պակիստանի իր պաշտոնակից Ասիֆ Ալի Զարդարիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով գտնվում է Պակիստանում։ Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը։
Բաղանիս (ՀՀ)-Բաղանիս Այրում (ԱՀ), Ոսկեպար (ՀՀ)-Աշաղը Ասկիպարա (ԱՀ), Կիրանց (ՀՀ)-Խեյրումլի (ԱՀ) և Բերքաբեր (ՀՀ)-Կըզըլ Հաջիլի (ԱՀ) բնակավայրերի միջև սահմանագծի համապատասխան հատվածների՝ տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կոորդինատները հստակեցնելու և համապատասխան Արձանագրություն-նկարագրության նախագիծ կազմելու նպատակով ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խումբ:
Ձեզ «գցում են», ժողովո՛ւրդ, ձեր հողերը ռամիլսաֆարովներին են տալիս. Հովհաննես Իշխանյան
Շիաների կազմավորումների հարձակումները Սիրիայում ամերիկյան ռազմակայանների վրա սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերին Մերձավոր Արևելքում հակամարտության սրումից հետո։ Այս ընթացքում Սիրիայում ԱՄՆ ռազմական օբյեկտները ենթարկվել են 99 հարձակման։
Քիչ առաջ ժողովրդին պատմում էի 2020 թվականի հուլիսյան իրադարձությունների մասին. հիշում են այն ժամանակները, երբ մեր կորպուսի հրամանատարը մեր լեգենդար երիտասարդ, կարելի է ասել՝ այսօր միակ հաղթանակած գեներալ Գրիգորի Խաչատուրովն էր, Ոսկեպարում լրագրողներին ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։
Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում, ապրիլի 23-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը՝ բնակչությանը հորդորելով չանհանգստանալ։
Պետք է տեր կանգնենք մեր պետական ու ազգային իրավունքներին. Արսեն Գրիգորյան
Հայաստանի գործունեությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) շարունակվում է, և օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով։
«Լռության մեկ ամիս». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց. ՈՒՂԻՂ
Բա որ կոնտրիբուցիաներ ուզի. սա ամենավտանգավոր գործընթացն է, որի մեջ մտել են. Աբրահամ Գասպարյան
Ռուսաստանի Օրենբուրգի մարզում հեղեղումներ են արձանագրվում 68 բնակավայրերում և 44 այգեգործական ոչ առևտրային ընկերություններում։ Ջրածածկ է եղել 12 302 բնակելի շենք, այդ թվում՝ 55 բազմաբնակարան շենք և 19 743 տնամերձ հողատարածք: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ո՞վ կարող է փակել եկեղեցու դռները մեր առաջ. այստեղ հավաքված ժողովրդին հանցակից են դարձնում. Սրբազան
Ադրբեջանը Ռուսաստանի մեծ բարեկամն է, հարևանն ու գործընկերը, երկու կողմից էլ կա քաղաքական կամք՝ զարգացնելու այդ հարաբերությունները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է РИА Новости-ն։
ԲԱՄ-ի աշխատակիցների հետ հանդիպումը նվիրված է այս մայրուղու շինարարության մեկնարկի 50-ամյակին։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին:
Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին ազդանշաններ չեն եղել, URA.RU-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
168.am-ը Բերքաբերի գյուղապետ Տիգրան Հարությունյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ աշխատանքներ է իրականացնելու ստեղծված խումբը, ինչպե՞ս է պատկերացնում իր աշխատանքը, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել է գործընթացը սկսելու և Տավուշից տարածքներ զիջելու վերաբերյալ փաստաթուղթ, որի մասին խոսել է Նիկոլ Փաշինյանը, իրատեսակա՞ն է, որ որևէ բան կփոխի։
Շուշին Իսլամական համագործակցության կազմակերպության երիտասարդական մայրաքաղաք հռչակելն Ադրբեջանի կողմից պատմության խեղաթյուրման հերթական փորձն է: Այս մասին հայտարարություն է տարածել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
Հարկադրանքի տակ ստորագրված ցանկացած փաստաթուղթ՝ առոչինչ է, հնարավոր է չեղարկել. Գագիկ Ղալաչյան
Համոզված ենք՝ բոլոր ուղղություններով կա այլընտրանք, դաշնակիցներին դեռ չենք կորցրել. Վահագն Մելիքյան
Արցախում էլ էինք այսպես անում, նույն սցենարն է, կարծես, կրկնվում է, հենց դրա համար էլ հիմա փորձում ենք մասնագիտական կառույցները միավորել, որ այն, ինչ սխալ բացթողում ունեցել ենք Արցախում, թույլ չտանք նաև մայր հայրենիքում։ Այս մասին այսօրվա քննարկման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։
Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Ավետ Ադոնցի գնահատմամբ՝ խաղաղության օրակարգը պետք է չակերտների մեջ վերցնել։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին» կից աշխատանքային Ազգային անվտանգության ծառայության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Կադաստրի կոմիտեի հետևյալ պաշտոնյաները՝
Սակրավորների նոր խումբ է բարձրանում դեպի Ոսկեպարի եկեղեցի
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Տավուշում է: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՀ իշխանությունն իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ էլ ՀՀ օրենսդրությանը: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը բռնել է միակողմանի զիջման ճանապարհը:
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ապրիլի 22-ին ժամը 12։36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։
Երկու ժամից կմտնեք եկեղեցի. համբերե՛ք. ոստիկանները՝ ոսկեպարցիներին
Հստակ գիտեմ՝ եկեղեցին չի տրվելու. փոխոստիկանապետ Կարեն Հակոբյան