Իշխանությունները պատկերացնում են ակտիվ պրոտեստի ավերիչ էֆեկտն իրենց նկատմամբ. Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը. Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քչերն են ավելի լավ տիրապետում բողոքի և պրոտեստի աճի անատոմիային, քան Փաշինյանը: Դատելով նրանից, թե ինչպես է երկրում բոլորիս ուղեղը իշխանական և թշնամական քաղաքական աղանդավորական քարոզչամեքենան լցնում ինֆոտեռորով, կարելի պնդել, որ պրոտեստը, այն էլ դեռ լոկալ և պասիվ պրոտեստը, ոչ միայն անհանգստացրել է իշխանություններին, այլ նրանք պատկերացնում են ակտիվ պրոտեստի ավերիչ էֆեկտն իրենց նկատմամբ: Այժմ գործում է ծավալվող պրոտեստը բարուրում խեղդելու մեթոդը:

Երեք մակարդակով գործողություն.

Հանրային-Հոգևոր-Քաղաքական

Հանրային պրոտեստը չլռելն է, խոսելն ու պահանջելն է, վտանգները գիտակցելն ու դիմադրելն է, գերակայություններն ընկալելն է, պատրաստակամություն հայտնելն է, փոքր և մեծ միջավայրերում անհամաձայնությունը, միտքը, կարծիք ազդարարելն ու տարածելն է և վերջապես լինելը:

Հոգևոր պրոտեստը հանրային պրոտեստին տեր կանգնելն է, հավատավոր համայնքի կողքին կանգնելը, բարոյականի ու ազգայինի պահպանմանն ու պաշտպանմանը հովանավորելը:

Քաղաքական պրոտեստը վերևում նշված երկու մակարդակներից սնուցվելով քաղաքական առաջարկ անելն է, դեղատոմս առաջարկելն է, որը պետք է ունենա գոնե կարճաժամկետ հորիզոն, լիդերային տեսք և խոհեմություն:

Հանրային և Հոգևոր մակարդակներն առկա են: Իշխանությունը գիտի, որ վերջին ակորդը քաղաքականում է լինելու և ամեն բան անելու է այն չեզոքացնելու համար, որքան ամրանան հանրային և հոգևոր մակարդակները այնքան առայժմ կաղացող քաղաքականը կամրանա: Գիտեմ, որ դժգոհություններն ու հիասթափությունը քաղաքականից մեծ են, բայց հավատացեք, որ այլ տարբերակ չկա, պետք է ամուր լինել և ստիպել, որ քաղաքականը ևս ձևավորվի և աշխատի, դա որևէ ուրիշ մեկը չի անելու, բացի մեզանից»:

Տեսանյութեր

Լրահոս