Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Տավուշում է: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ ՀՀ իշխանությունն իրականացնում է մի գործընթաց, որը ոչ միջազգային պրակտիկային է հատուկ, ոչ էլ ՀՀ օրենսդրությանը: Այսինքն, Փաշինյանի իշխանությունը բռնել է միակողմանի զիջման ճանապարհը:

«Տեղեկություններ կան, որ շատ մարդկանց վրա փորձում են ազդեցություն ունենալ, ճնշումներ գործադրել, ընդհուպ՝ ազատումներով սպառնալ: Եվ հիմա իրավիճակը հասցրել են բախման: Մեր հայրենակիցներն արդարացի պահանջ ունեն, որը պայմանավորված է այն իրավիճակով, որ ցանկացած իշխանություն, ով էլ լինի, առաջնորդվի օրենքի տառին համապատասխան: Սա չի տեղավորվում բանակցային գործընթացի տրամաբանության մեջ, այլ դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթաց է»,- շեշտել է Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930