Հետաքրքիր ու միաժամանակ զզվելի է դիտել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական «բերանները, իրար հերթ չտալով, ընկնում ագրեսիվ ապուշության մեջ. Արման Աբովյան

Արման Աբովյանը գրում է. «Հետաքրքիր ու միաժամանակ զզվելի է դիտել, թե ինչպես են իշխանամետ տեղեկատվական «բերանները» իրար հերթ չտալով ընկնում ագրեսիվ ապուշության մեջ ՝ փորձելով արդարացնել Հայաստանի հյուսիսի ռազմավարական տարածքների փաստացի հանձնումը թշնամուն ։

Այստեղ համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ ենք տեսնում , և Instagram-ում, և տիկ տոկում իշխանամետ խոսող գլուխների կողմից մարդասպանների ու բարբարոսների «խաղաղության» քարոզի, ընդ որում սա հիմնականում տարածվում է թուրքամետ տեղեկատվական մարմնավաճառների կողմրց (նրանք շատ ծիծաղելի կերպով քողարկվում են իբրև “անկախ” փորձագետների դիմակների տակ) ։

Հետաքրքիրն այն է, որ երբ սրանք անդադար ստերից աչքերը չռած խոսում են անկախության, լեգիտիմության, ինքնիշխանության և խաղաղության մասին ՝ Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական շահերը սպասարկելու ( հենց սպասարկելու) իրենց քայլերի լույսի ներքո, նրանք գոնե զգում են, որ՞ կողքից ծայրահեղ զզվելի տեսք ունեն ..զուտ ֆիզիոլոգիական տեսանկյունից:
Իրականում, եթե մի կողմ դնենք մեր անձնական զգացողություններն ու զզվանքի զգացումը, ապա եկեք արձանագրենք հետևյալը.

Հայաստանի ներկայիս իշխանությունը միանշանակ և անշրջելիորեն կատարում է տարածաշրջանային այն խաղացողների կամքը, որոնց համար Հայաստանի ոչնչացումը միջնաժամկետ հեռանկարում հիմնական նպատակն է ։

Հայկական ներկայիս իշխանությունը սպասարկում է աշխարհաքաղաքական այն խաղացողների շահերը, որոնց համար հիմնական նպատակը տարածաշրջանից Իրանին և Ռուսաստանին դուրս մղելն է ՝ Հայաստանի գոյության հաշվին ։

Հայկական ներկայիս իշխանությունը հակադրում է իր նեղ կուսակցական և անձնական շահերը, հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահերին:

Ներկայիս հայկական իշխանությունը Ադրբեջանի հետ համատեղ գեներացնում է Հայաստանի տոտալ թուլացման գործընթացներ գրեթե բոլոր ուղղություններով (տնտեսություն, քաղաքականություն, Լոգիստիկա, երկրի ֆիզիկական անվտանգություն և այլն) ։

Եվ պարզապես հիշեցնենք, թե ովքեր են կողմ արտահայտվել Հայաստանի համար ստրեգիական նշանակություն ունեցող տարածքների հանձնմանը։

Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն, համապատասխանաբար ՝ նախագահ Իլհամ Ալիևը։

ԱՄՆ պետ֊քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, համապատասխանաբար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Գերմանիայի ԱԳՆ ֊ն, համապատասխանաբար կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ահա և ամբողջ պատկերը»։

Տեսանյութեր

Լրահոս