Պետական գնումների armeps համակարգից տեղեկանում ենք՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը գիտական գործունեության կազմակերպման նպատակով 600 առնետ է ձեռք բերել: Մատակարարը «Սեդվարդ» ՍՊԸ-ն է, որը պարտավորվել է սպիտակ, հիվանդություններից ու վարակներից զերծ առնետներ տրամադրել: Գնանշման հարցում գնման ընթացակարգով ապրիլի 17-ին կնքված պայմանագրի գինը 1.5 միլիոն դրամ է: