Չեք մարսելու. «Հրապարակ»

Եթե մենք լինեինք իրոք ժողովրդավարական երկիր, ինչպես պնդում են ՀՀ իշխանությունները եւ նրանց հովանավորող եվրոպական կառույցները, Սամվել Վարդանյանի հետ երեկ պատահածը բավական էր, որ մարդիկ փողոց դուրս գային եւ օրերով տուն չգնային, մինչեւ երիտասարդ ակտիվիստին ծեծի ենթարկածները, բոլոր նրանք, ովքեր կատարվածի համար իրավական եւ բարոյական պատասխանատվություն են կրում, օրենքի ամբողջ խստությամբ չպատժվեին: Ֆրանսիայի նման երկրում, օրինակ, կարող էր մի ամբողջ կառավարություն հրաժարական տալ` նման միջադեպի արդյունքում:

Իսկ մենք Հայաստանում ականատես ենք լինում, թե ինչպես է փողոցից, հանրային, լրագրողական, իրավապաշտպանական գործունեությունից իշխանության եկած խմբակը մեր աչքի առաջ «հաբրգում», վերածվում իսկական խունտայի, որի համար մարդն ընդամենը տուգանքի մատերիալ է եւ իր հակապետական գործողությունների աջակից: Որը վրդովվում է, երբ ժողովուրդն ըմբոստանում է եւ մերժում երկիրը վարի տալու իր կործանարար քայլերը: Որը կարծում է, որ իր գոյությունը հավերժ է, եւ ինքը կարող է պետական կառավարումը ձախողել, օրենքը շարունակ տրորել, մարդկանց նվաստացնել, դատապարտել անարժանապատիվ կյանքի, ազգակործան որոշումներ կայացնել ու մնալ անպատիժ: Որ կարող է արգելել մարդկանց անգամ խոսելը, քննադատելն ու հայհոյելը: Հիսուսի եւ առաքյալների պատմուճան հագած սույն հուդաներին թվում է, թե այս ազգը հազարամյակներով ապրել, հասել է 21-րդ դար, որ իրենց նման ապաշնորհների ու կիսագրագետների մի խումբ գա եւ ամեն ինչ ցիրուցան անի` ազգային արժեքներ ու ավանդույթներ, ցեղասպանության հիշատակ, ապագայի երազներ, Հայաստան-սփյուռք միասնություն, Արցախ: Ոչնչացնի ու ավերի եւ մնա անպատիժ: Իսկ իրեն քննադատողներին դիմակավորված խոշտանգի ու մարսի:

Տեսանյութեր

Լրահոս