«Սա ուրացում է. կանխատեսելի գործընթաց՝ ապրիլի 24-ին ընդառաջ Թուրքիային զիջում անելու համար». Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որքան ապրում են պատմական Հայաստանով, այնքան կորցնում են իրական Հայաստանից, և Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ նպատակ ունեն ամբողջացնել ցեղասպանվածների անունները, նրանք գուցե 1,5 միլիոնից քիչ են, կամ շատ,  նշանակում է ուրացում։

«Նույն Նիկոլ Փաշինյանը և նրա մեծամասնությունը մի քանի տարի առաջ խոսում էին Արցախի մասին, տեսաք, թե նրանց այդ մտավարժանքներն ինչ փոփոխությունների ենթարկվեցին։ Ըստ էության, սա կանխատեսելի գործընթաց է, այս դեպքում՝ Թուրքիային, հատկապես՝ ապրիլի 24-ին ընդառաջ, ևս մեկ զիջում ի ցույց դնելու և ասելու, որ պատրաստ են հրաժարվելու նաև Հայաստանի համար այդ կարևոր գործընթացից»,- խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ նշեց Տիգրան Աբրահամյանը։

Ըստ ընդդիմադիր պատգամավորի, ցեղասպանությունների չդատապարտումը, Թուրքիայի կողմից Ցեղասպանության չճանաչումն առաջին հերթին անվտանգային մեծ խնդիր է, քանի որ դրա չճանաչումը, որպես կանոն, բերում է կրկնության։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930