Եթե 2021թ. սկզբին պարտքի միջին կշռված տոկոսադրույքը 4,3 տոկոս էր, 2024թ. վերջին հասել է 7,2 տոկոսի։ Թանկացել է 2,9 տոկոսային կետով, ինչը մեծապես ավելացրել է պարտքի սպասարկման ծախսերը, որոնք հասել են տարեկան 1 մլրդ դոլարի։ Խոսքը միայն տոկոսների մարման մասին է։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե որքան ապրում են պատմական Հայաստանով, այնքան կորցնում են իրական Հայաստանից, և Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, որ նպատակ ունեն ամբողջացնել ցեղասպանվածների անունները, նրանք գուցե 1,5 միլիոնից քիչ են, կամ շատ, նշանակում է ուրացում։
«Չմոռանաք, որ պատերազմից հետո խոսակցություններ եղան այս ընտանիքի անդամների կողմից հավանական դրամական վերաբաշխումների մասին։ Խոսենք փաստերով, Լուսինե Խառատյանն իր հանրային հրապարակումներով նշել էր ադրբեջանական հետքի ուսումնասիրության կարևորությունը, և դա մենք չենք կարող ժխտել։ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի և աշխատակիցների միջև տեղի է ունեցել միջադեպ, որը ժողովներից մեկի ժամանակ տնօրենն ասել էր, թե՝ ի՞նչ է, Հայաստանում ադրբեջանցիներ չե՞ն ապրել, որ հետք թողած չլինեն։