
Եթե ամփոփենք տեղի ունեցածը

Իրանն այսօր տելեգրամյան ալիքը գրում է․ Եթե ամփոփենք տեղի ունեցածը
Իրանը պետք է պատասխաներ Դամասկոսում իր դեսպանատան դեմ Իսրայելի հարձակմանը։ Այդ պատասխանը քարոզչական մակարդակում պետք է լիներ ազդեցիկ ու հուժկու:
Գործնականում ի՞նչ վնաս է տվել Իրանի հարձակումը՝ հստակ պարզ չէ․ կողմերը հակառակ պնդումներ են անում։ Իրականությունը, հավանաբար, մեջտեղում է։
Այս առումով իրավիճակը նման է 2020թ․ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո Իրաքում ԱՄՆ ավիաբազայի հրթիռակոծմանը։ Նախքան հրթիռակոծելը իրանական կողմը տեղեկացրել էր ԱՄՆ-ին ու Իրաքին։ Հետո Թեհրանը խոսում էր, որ ամերիկյան կողմը զգալի զոհեր է ունեցել, Վաշինգտոնը հերքում էր։ Ամիսներ անց պարզվեց, որ ԱՄՆ զինծառայողներ էին վիրավորվել։
Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա Իրանը պատերազմ չի ցանկանում ու սահմանափակվում է այս գործողությամբ։
Իրավիճակը կարող է փոխվել Իսրայելի կողմից ավելի մեծ արձագանքի դեպքում։