Բաժիններ՝

Հայ մարմնամարզիկները մեկնել են Դոհա` մասնակցելու աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլին

Հայաստանի մարմնամարզության հավաքականն ավարտելով ուսումնամարզական հավաքը Թբիլիսիում` մեկնում է աշխարհի գավաթ խաղարկությանը:

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը մարտի 30-ից ապրիլի 12-ը ուսումնամարզական հավաք անցկացրեց Վրաստանի Թբիլիսի քաղաքում` նախապատրաստվելով աշխարհի գավաթի չորրորդ փուլին, որը կկայանա ապրիլի 17-21-ը Դոհա քաղաքում:

Աշխարհի գավաթի փուլերը վարկանիշային են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար: Թիմի կազմում են Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Հայաստանի ընտրանու կազմում Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունի Վահագն Դավթյանը (օղակներ): Նա կնվաճի ՕԽ ուղեգիր, եթե զբաղեցնի առաջին տեղը:

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր ունի մարմնամարզիկ, ՕԽ բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Աշխարհի գավաթին կհաջորդի Եվրոպայի առաջնությունը, որը կկայանա իտալական Ռիմինի քաղաքում` ապրիլի 24-28-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս