Բաժիններ՝

Եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում. Արմեն Աշոտյան

«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:

Քաղաքացի Սմբատ Միքայելյանը նրան հարցրել է.

«Պարոն Աշոտյան, Ձեզ ազատ արձակելու դեպքում կառաջնորդե՞ք ազգային շարժումը, թե՞ պասիվ կլինեք»:

Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանել է.

Կարդացեք նաև

«Ինչպես տեսաք, իշխանական խունտան երկարացրեց արդեն 10 ամիս տևող կալանքիս ժամկետը ևս 3 ամսով: Սակայն անգամ բանտախցից ես շարունակում եմ պայքարս ինձ հասանելի ցանկացած միջոցով՝ հոդվածներ, դատական նիստերին ելույթներ, քաղաքացիների հետ այսպիսի շփում, և այլն։

Նիկոլի դեմ պայքարս կուսակիցներիս հետ սկսվել է հենց 2018թ.-ի առաջին դժնդակ օրերից և չի դադարել և ոչ մի օր, ուստի եղել եմ, կամ և կլինեմ մշտապես այս ազգային գոյամարտի առաջնագծում։ Պատրաստ եմ կրել այն չափով պատասխանատվություն, որ չափով այն կարող է վստահվել ինձ իմ կուսակցության, ընդդիմության և ժողովրդի կողմից»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս