Բաժիններ՝

Նիդերլանդները ժամանակավորապես կփակի իր դեսպանատունը Թեհրանում

Նիդերլանդները որոշել է կիրակի օրը փակել Թեհրանում իր դեսպանատունը՝ հաշվի առնելով Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճը:

Այս մասին հայտնում է Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը:

«Թեհրանում Նիդեռլանդների դեսպանատունը և Էրբիլում հյուպատոսությունը այս կիրակի, որպես նախազգուշական միջոց, փակ կլինեն հանրության համար: ԱԳՆ-ն նման որոշում է կայացրել՝ կապված Իրանի և Իսրայելի միջև լարվածության աճի հետ», – նշվում է նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ կիրակի օրը Նիդերլանդների ԱԳՆ-ն որոշում կկայացնի Իրանում և Իրաքյան Քրդստանում դիվանագիտական ներկայացուցչությունները երկուշաբթի օրը վերաբացելու վերաբերյալ:

Ավելի վաղ, The Wall Street Journal-ը հայտարարել էր, որ Իրանի պատասխան հարվածը կարող է տեղի ունենալ առաջիկա 24-48 ժամվա ընթացքում։ Հրատարակության տվյալներով՝ հրեական պետությունն, Իրանից հյուսիսից կամ հարավից ուղղակի հարձակման է պատրաստվում։ Միաժամանակ, ինչպես նշել է թերթը, Թեհրանը դեռ վերջնական որոշում չի կայացրել։ Իր հերթին, Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իր գերմանացի գործընկեր Աննալենա Բաերբոքին ասել է, որ Իրանը սահմանափակ կերպով կպատասխանի հրթիռակոծությանը, որպեսզի չհրահրի լարվածության սրացում:

Ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսարանը ենթարկվել էր հարձակման, որի մեջ Իրանը մեղադրել է Իսրայելին: Իսրայելը ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել հյուպատոսարանին հարվածելու մեղադրանքները: Հարձակման ժամանակ զոհվել է 13 մարդ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ի երկու բարձրաստիճան գեներալ։ Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930