![](/banners/BeFunky-design.jpg)
Տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել. Տիգրան Աբրահամյան
![](https://168.am/wp-content/uploads/2024/03/Tigran-Abrahamyan-1.jpg)
Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իսրայելական օդուժի կողմից Սիրիայում իրանական հյուպատոսության խոցումը տևական ժամանակ է Իրանի կոշտ արձագանքի սպասումներ է առաջացրել:
Թե իրանական պատասխանն ինչպես կարտահայտվի` դժվար է ասել, սակայն ակնհայտ է, որ առկա լարվածությունը հենց այնպես չի կարող չեզոքանալ:
Ստեղծված անկանխատեսելի իրադրությունը մեզ համար վտանգավոր է այն տեսանկյունից, որ թեման կարող է ակտիվ զարգացումներ ունենալ և Մեծ տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տաքացմանը բերել:
Մինչ հայաստանյան իշխանությունը հանրությանը համոզում է զոհաբերել հերթական տարածքները, տարածաշրջանի ներսում պրոցեսներ են եռում, որոնք կարող են լուրջ պայթյունի հանգեցնել»: