Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային խաղաղության պայմանագրի նոր նախագիծ է առաջարկել
Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է խաղաղության պայմանագրի նոր նախագիծ, որը նախատեսում է պատերազմի սառեցում ընթացիկ ճակատային գծում: Այդ մասին գրում է «Նովայա գազետա Եվրոպա»-ն՝ հղում անելով փաստաթղթին ծանոթ աղբյուրին։
Ծրագիրը ներառում է.
- ԱՄՆ-ի և Ռուսաստանի փոխադարձ պարտավորություն՝ ոչ մի դեպքում միջուկային զենք չկիրառել, ինչպես նաև ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի վերսկսում, ընդ որում՝ ապագայում դրանից միակողմանի դուրս գալու անհնարինությամբ,
- 2040 թվականին Ուկրաինայում պետության արտաքին քաղաքականության վերաբերյալ հանրաքվեների պարտադիր անցկացում,
- Միջազգային վերահսկողության ներքո հանրաքվեների անցկացում ուկրաինական բոլոր տարածքներում, որոնք պատերազմի սառեցման պահին կգտնվեն Ռուսաստանի օկուպացիայի տակ,
- Ուկրաինային, ըստ փաստաթղթի, անհրաժեշտ կլինի երաշխիքներ տալ իր արտադաշինքային կարգավիճակի համար մինչև 2040 թվականը,
- Ռուսաստանին՝ հրաժարվել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության դեմ առարկություններից,
- Գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
Սա արդեն այս ոճով ու տրամաբանությամբ առնվազն 9-րդ նախագիծն է։