Վերջնական որոշում դեռ չկա. ՀՀ փոխվարչապետը` սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու մասին

Սահմանազատումը Տավուշի մարզից սկսելու որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս կլինի։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ավելացնելով, թե հարցերը դեռ քննարկման փուլում են, վերջնական որոշում, կոնսենսուս դեռ չկա։

Գրիգորյանն ընդգծեց` մինչև սահմանազատման հատվածների, անվտանգության, սոցիալ-կենցաղային, իրավական սկզբունքների շուրջ վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին չենք կարող խոսել։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ են եկել` մասնակցելու սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների թեմայով հրատապ նիստին, որը նախաձեռնել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930