Ընդդիմությունն առաջարկում է ԱԺ հրատապ նիստ անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով

Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն առաջարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ նիստ անցկացնել։

Այս մասին հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ տեղեկացնելով, որ հրատապ նիստ հրավիրելու հարցը կքննարկեն ապրիլի 9-ի նիստի ընթացքում։

Հրատապ նիստի առաջարկով հանդես են եկել «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները։ Հիմնական զեկույցով հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Ընդդիմությունը առաջարկում է հրատապ նիստի անցկացման համար Ազգային ժողով հրավիրել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930