Բաժիններ՝

Մայրը ձերբակալվել է անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու մեղադրանքով

Վրաստանի գլխավոր դատախազության տեղեկություններով՝ մորը մեղադրանք է առաջադրվել՝ անչափահաս դստերը հարկադրաբար ամուսնացնելու համար։ Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են ապրիլի 3-ին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ամբաստանյալը կարծում էր, որ իր անչափահաս երեխայի կարծիքը կարևոր չէ, և նա ընտրության իրավունք չունի՝ պատճառաբանելով գենդերային խտրականության վրա հիմնված անհանդուրժողականությունը։ Ամբաստանյալը ստիպել է իր 16-ամյա դստերն ամուսնանալ իր նախընտրած տղամարդու հետ՝ դսստրե կամքին հակառակ։ — ասված է քննչական մարմնի տարածած հաղորդագրությունում։

Ձերբակալվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածի 2-րդ մասի «Ա» ենթակետով, որը ենթադրում է ընտանիքի մի անդամի կողմից ընտանիքի մեկ այլ՝ անչափահաս անդամին հարկադրաբար ամուսնացնել]։

Հանցագործությունը պատժվում է 2-ից 4 տարի ազատազրկմամբ։

Դատախազությունից նշել են, որ արդեն դիմել են դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու միջնորդությամբ։

Ներքին գործերի նախարարությունում քրեական գործի քննությունը շարունակվում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930