«Ինքն էնքան կեղտ ա, որ գիտի՝ մարդուն ընտանիքից կտրել ա, ու դա իրան просто դզում ա». Ռուբեն Մխիթարյան

«Արմեն Աշոտյանն ուղնուծուծով քաղաքական գործիչ է, ու Արմենն իր տեսակով ու կերպով, ընկալելի լինելով եվրոպական առողջ ու իրապես ժողովրդավարական դրոշ ծածանող ուժերի կողմից, միանշանակ վտանգ էր ներկայացնում Նիկոլի համար թե՛ այդ առումով, թե՛ նաև ներքաղաքական, որովհետև Արմենը ՀՀԿ-ի համար վերածննդի, սերնդափոխության հնարավորություն էր: Աշոտյանն իր պայքարող տեսակով ու գիտելիքներով բացառում էր այն օդիոզների կերպն ու տեսակը, որ կային այդ կուսակցությունում: Հիմա, երբ խոսում ես վերջին 6 տարվա ՀՀԿ-ի մասին, հստակ է՝ ովքեր մնացին, իսկ ովքեր շատ արագ այս նավից թռան այն նավը»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում ասաց պրոդյուսեր, հանրային գործիչ  Ռուբեն Մխիթարյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը կալանավորված:

Նրա պնդմամբ՝ Արմեն Աշոտյանն իր կուսակցության համար վերածննդի հնարավորության խորհրդանիշ է, ու Նիկոլ Փաշինյանին, իհարկե, դա պետք չէ:

«Հիմա՝ էս ժամանակակից աշխարհում, մարդու բերանը փակելը հնարավոր չէ: Նույնիսկ մահը չի փակում մարդու բերանը: Գրիգորյան Արմենի ասածը՝ «հանե՛ք սրան, մարդ չմեռնի էլ, պետությունս խայտառակ չլինի էլ», կարո՞ղ են ջնջել ինտերնետից: Այսինքն՝ ձեր պայքարի ձևերը հնացած են…Մարդու բերանն էլ սքոչես, նրա խոսքերն անընդհատ քո աչքի առաջ գալու են»,- ասաց Ռուբեն Մխիթարյանը:

Նրա խոսքով՝ Արմեն Աշոտյանին կալանքի տակ պահելով՝ մտածել, որ նրա խոսքն ինչ-որ կերպ սահմանափակում ես, հիմարություն է:

Կարդացեք նաև

«Ինքն էնքան կեղտ ա, որ ինքը գիտի՝ մարդուն ընտանիքից կտրել է, իր ընկերներից, հարազատներից կտրել է, փակի տակ պահում է, ու դա իրեն просто դզում ա: Ինքը հասկանում է, որ դրանով Արմենին չի կարող էական վնաս տալ, որովհետև վստահ եմ՝ հիմա էդ 4 պատերի մեջ Արմենը գաղափարային առումով էլ շատ ավելի ազատ է ու հայ, քան շատ մարդիկ, ովքեր գտնվում են ազատության մեջ»,- ասաց պրոդյուսերը:

Վերջինս նաև հավելեց՝ Նիկոլ Փաշինյանը մնաց պետության կառավարման ծանր ծանրաձողի տակ, բայց դրա տակ ճխլվելու փոխարեն՝ նա այդ ծանրաձողը գցեց ազգի վրա:

«Ու այդ շտանգեն գնում ու մարդկանց է սպանում ու դեռ չի կանգնում: Մեզ պետք են մարդիկ, ովքեր ոչ միայն այդ շտանգան կկանգնեցնեն, այլ այն առաջին իսկ փորձից կբարձրացնեն ու այնքան կպահեն, մինչև ժողովուրդը ոտքի կանգնի, որ այն պահի»,- եզրափակեց Ռուբեն Մխիթարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս