«Արմեն Աշոտյանն ուղնուծուծով քաղաքական գործիչ է, ու Արմենն իր տեսակով ու կերպով, ընկալելի լինելով եվրոպական առողջ ու իրապես ժողովրդավարական դրոշ ծածանող ուժերի կողմից, միանշանակ վտանգ էր ներկայացնում Նիկոլի համար թե՛ այդ առումով, թե՛ նաև ներքաղաքական, որովհետև Արմենը ՀՀԿ-ի համար վերածննդի, սերնդափոխության հնարավորություն էր: Աշոտյանն իր պայքարող տեսակով ու գիտելիքներով բացառում էր այն օդիոզների կերպն ու տեսակը, որ կային այդ կուսակցությունում: Հիմա, երբ խոսում ես վերջին 6 տարվա ՀՀԿ-ի մասին, հստակ է՝ ովքեր մնացին, իսկ ովքեր շատ արագ այս նավից թռան այն նավը»։