2050թ. Թուրքիայի գազի արդյունահանման ծավալները կհասնեն 13 մլրդ խմ-ի

«Գազ արտահանող երկրների ֆորումի» պատրաստած զեկույցի համաձայն՝ Սև ծովի ընդերքից Թուրքիայի արդյունահանած բնական գազի ծավալները տարեցտարի աճելու են: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կանխատեսվում է, որ միայն 2024-ի համար Սաքարյայի հորատման շրջանից գազի արդյունահանումը կհասնի 1.6 մ/խ-ի:

Նշվում է նաև, որ հիշյալ շրջանում իրականացվող զարգացման աշխատանքների ավարտին զուգահեռ արդյունահանման ծավալները տարեկան կհասնեն 11 մլրդ խմ-ի:

«Սպասվում է, որ 2050-ի դրությամբ Թուրքիայի բանական գազի արդյունահանման ծավալները կկազմեն 13 մլրդ խմ»,- ասված է զեկույցում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031