Մենք պիտի մոտենանք Եռաբլուրի խորհրդին, զարթոնքը Եռաբլուրով է լինելու, բայց այն ընդամենը տեղանք չէ, այլ ոգու հաղթականություն, որը մեզ պիտի առաջ տանի, փրկի կործանումից։
«Ես ասել եմ՝ Արմեն Աշոտյանի ձայնն ավելի զրնգուն է հնչելու, այդպես էլ եղավ, դա բնական օրենք է: Տանը երեխային եթե շատ ես փորձում ճնշել, հետո իր որևէ գործողություն կամ խոսք ավելի ցավոտ է լինում: Նույնն էլ քաղաքական կյանքում է, միջազգային հարաբերություններում է: Երբ մի ազգի շատ են ճնշում, հետո ավելի ուժեղ է պայթյունը լինում: Բնության օրենքների դեմ շատ դժվար է գնալը: Հիմա պարզապես ռեպրեսիոն ինստիտուտն է աշխատում և գնալով ավելի է շատանալու, հատկապես, որ սպասվում են ինչ-որ պրոցեսներ»:
«Այսօրվա վիճակում ես գիտեմ՝ ինչ տրամադրություններ են Սփյուռքում. Սփյուռքն ապշած է՝ ինչ է կատարվում Հայաստանում, և արդեն ուզում է մի կողմ քաշվել, որովհետև չի հասկանում՝ ինչ անի: Մենք պետք է այդ վիճակը փոխենք, դա մեզ համար կործանարար է: Պետք է ստեղծենք այն վիճակը, որ նորից ներգաղթ լինի: Դա անհնար բան չէ: Նոր բան պետք է սկսենք և ամբողջ ազգով»:
Ճնշում գործադրեք եվրոպական քաղաքական դաշտի վրա մեր ազգային հարցերով, այսօրվա տեխնոլոգիաները թույլ են տալիս հասնել մեծ հաջողությունների նաև փոքր թիմերով կամ համայնքներով։ Նիկոլ Փաշինյանն այլևս տոքսիկ է՝ որպես գործիչ։ Հայերիս համար դա պարզ է։ Հարկ է այդ ճշմարտությունը հասցնել նաև Եվրոպայի քաղաքական գործիչներին։
Ավանդաբար ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը կալանավայրից պատասխանում է ֆեյսբուքյան օգտատերերի՝ իրեն ուղղված 5 հարցի: