Բաժիններ՝

Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց առաջնությունում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի բաց (Australian Open) առաջնությունում:

Մելբուրնում մեկնարկած մրցաշարի առաջին շրջանում Կարեն Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Դանիել Ալտմայերի հետ: 4 ժամից ավելի ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 7:5, 3:6, 7:6, 7:6 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031