ԶՈՒ ԳՇ պետը կարգադրել է մարտական հերթապահության ընթացքում խստագույնս հետևել կանոնադրային հարաբերություններին, պահպանել անվտանգության կանոնները, հետևողականորեն իրականացնել կարգապահության բարձրացմանն ուղղված բոլոր միջոցառումները:
Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հունվարի 9-ին պաշտպանության նախարարությունը հայտնել է հրազենային վիրավորումից 2 զինծառայողի մահվան մասին։ Նախ ՊՆ-ն հայտնեց, որ մարտական դիրքում հունվարի 9-ին ժամը 06:20-ի սահմաններում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Կատարվում է քննություն:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանի կարծիքով՝ չի բացառվում, որ Մերձավոր Արևելքը կներքաշվի գլոբալ հակամարտության մեջ, որի մի կողմում կլինեն արաբական երկրները, մյուս կողմում՝ Իսրայելն ու Միացյալ Նահանգները։
«Consumer Electronics Show»-ը (CES) Լաս Վեգասում հունվարի 9-ից 12-ը աշխարհի ավելի քան 3500 ընկերությունների հետ ցուցահանդես կացկացնի, որտեղ ցուցադրվելու են արհեստական ինտելեկտի, առողջապահության, տրանսպորտի և շատ այլ ոլորտների վերջին զարգացումները:
«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023-ի դեկտեմբերին տեղի ունեցած թռիչքների վիճակագրական տվյալները:
ՆԳՆ ոստիկանության Սիսիանի բաժնի քրեական հետախույզները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունվարի 8-ին Սիսիանի Գարեգին Նժդեհի փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 42-ամյա Հուսիկ Հ.-ին
Այս արգելքին կողմ է քվեարկել 208 պատգամավոր, ձեռնպահ է մնացել երկուսը. դեմ քվեարկողներ չեն եղել։
Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:
Ծերերից մեկն ասաց. «Տեսա երիտասարդներից ոմանց, որ ծերերին դեպի կյանք էին առաջնորդում: Քանզի մի ծեր հարբեցող կար, որ օրական մի խսիր էր գործում և վաճառում ու այդ գնով գինի էր ըմպում: Հետո եկավ մի երիտասարդ եղբայր և բնակվեց նրա մոտ, որը նույնպես օրական մի խսիր էր գործում, իսկ ծերը երկուսն էլ տանում էր գյուղ, վաճառում, գինի էր գնում, ըմպում ու հարբած վերադառնում, իսկ եղբորը երեկոյան չորացած հաց էր տալիս:
Գաստրոպարեզը կլինիկական համախտանիշ է, որը բնութագրվում է ստամոքսով սննդի անցման խախտմամբ՝ օրգանի մկանային պատի կծկվող ակտիվության նվազման պատճառով։ Հիվանդությունը բնութագրվում է ուտելուց հետո անհարմարության, արագ հագեցվածության զգացումով, սրտխառնոցով, կրկնվող փսխումներով։ Գաստրոպարեզի ախտորոշումը կատարվում է կլինիկական դրսևորումների և հատուկ հետազոտությունների տվյալների հիման վրա (ռենտգեն, էլեկտրոգաստրոգրաֆիա, սինտիգրաֆիա, շնչառական թեստ):
Թբիլիսիում նախատեսվում է ամֆիթատրոն կառուցել։ Այս նախագծի մասին տեղեկանում ենք Վրաստանի պետական գնումների գործակալության կայքում հայտարարված մրցույթային փաստաթղթից:
44-օրյա պատերազմում զոհված հերոսի քույր Տաթև Վիրաբյանը՝ Տաթև Արցախը, ում դատապարտել էին, իբրև, բռնության կոչեր հնչեցնելու համար (Տաթևը բողոքի ակցիաներին էր մասնակցել), գրել է՝ ինձ դատում են, որովհետև ուզում եմ հայ մնալ։
Կորոնավիրուսի նոր շտամի 30-ից ավելի մուտացիա է գրանցվել, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։
Սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակը բնորոշ է այս սեզոնին:
Լիպոսակցիան կազմվածքը շտկելու միջոց է, այլ ոչ ավելորդ քաշի դեմ պայքարելու միջոց, ասել է պլաստիկ վիրաբույժ Ալեքսանդր Կատկովը։ Մասնագետը Lenta.ru-ի հետ զրույցում հերքել է այս հայտնի վիրահատության մասին առասպելը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ Քաջարանի բացահանքում լեռնային աշխատանքներ իրականացնելու համար հայտարարվում է մրցույթ։
Նիկոլ Փաշինյանի «կախիչացնցուղային» եթերաշրջանը, բացի նողկալի զվարճանքից, պարունակում է նաև այլ՝ խորքային շերտեր։ Դրա առիթով հնչող բոլոր գնահատականները, վարկածները (արտահերթ ընտրությունների պատրաստություն, սեփական շրջապատի մաքրում և այլն) այս կամ այն չափով հեռու չեն իրականությունից։ Բայց անգամ ճշգրիտ լինելով, դրանք արտահայտում են տեղի ունեցողի մակերեսային, ընթացիկ առանձնահատկությունները։