Բաժիններ՝

Թուրքական ավիաուղիները 2023թ. ավելի շատ ուղևոր են տեղափոխել քան 2022թ.

«Թուրքական ավիաուղիներ» ընկերության (THY) մամուլի ծառայությունը հրապարակել է 2023-ի դեկտեմբերին տեղի ունեցած թռիչքների վիճակագրական տվյալները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այնտեղ նաև համեմատություն է անցկացվել 2022-ի նույն ժամանակահատվածում գրանցված տվյալների հետ:

Ըստ այդմ՝ 2023-ի դեկտեմբերին գրանցված ընդհանուր ուևորների թիվը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10 տոկոսով՝ հասնելով 6.1 մլն-ի:

Մինչդեռ 2022 դեկտեմբերին THY-ով արտերկրից դեպի այլ երկիր տեղափոխված ուղևորների թիվը կազմում էր 2.2 մլն, 2023-ի նույն ժամանակահատվածում նրանց թիվը հասել է 2.6 մլն-ի:

Աճ է գրանցվել նաև THY-ի կողմից տեղափոխվող ապրանքների և փոստերի ծավալում:

Եթե 2022-ի դեկտեմբերին այն կազմում էր 137.9 տոննա, ապա 2023-ի նույն ժամանակահատվածում այն կազմել է 159.7 տոննա՝ գրանցելով շուրջ 16 տոկոս աճ:

Իսկ 2023-ի տարեվերջին ընկերության կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածում ավիաուղիները տեղափոխել է ընդհանուր առմամբ 83.4 մլն ուղևոր, ինչը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 16.1 տոկոսով:

Զեկույցում տվյալներ են տեղ գտել նաև ընկերության ենթակայության տակ գործող ինքնաթիռների քանակի մասին, ըստ որի՝ դրանք 440-ն են:

Թուրքական մամուլում THY գրանցած ցուցանիշները ռեկորդային են համարվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս