Բաժիններ՝

Խանում

Բաղադրիչներ՝
Խմորի համար

  • ձու- 1 հատ
  • ջուր- 80 մլ
  • բուսական յուղ- 1-2 ճ.գ.
  • ալյուր- 2-3 բաժակ

Միջուկի համար

  • խոզի միս- 500 գ
  • գազար- 1-2 հատ
  • սոխ- 1-2 հատ
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • բուսական յուղ՝ տապակելու համար- 2-3 ճ.գ.
  • համեմունքներ (դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ)՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Խոզի յուղոտ միս ընտրեք: Խոշոր աղացեք:

Կարդացեք նաև

Պատրաստեք խմորը: 2 բաժակ ալյուրը լցրեք խորը պնակի մեջ, ձուն ջարդեք վրան, ավելացրեք աղն ու ջուրը: Խմոր հունցեք՝ ընթացքում ավելացնելով 1-2 գդալ բուսական յուղը՝ խմորին առաձգականություն տալու համար:

Խմորը ծածկեք ու 30 րոպե թողեք մնա:

Սոխն ու գազարը միջին չափի կտորներով կտրատեք, բուսական յուղի մեջ մի փոքր աղի հետ տապակեք:

Խմորը հնարավորինս բարակ բացեք:

Վրան լցրեք խոզի միսը, տարածեք խմորի վրա, աղ արեք:

Գազարն ու սոխը լցրեք խոզի մսի վրա, ամբողջ մակերեսով տարածեք: Աղ ու պղպեղ արեք:

Խմորը ռուլետի նման փաթաթեք, ծայրերն ամրացրեք: Շոգեփի ցանցի վրա քսեք բանջարեղենը տապակելուց հետո մնացած յուղը: Ռուլետը տեղադրեք մեջը: Շոգեփի ջրի մեջ մի քանի դափնու տերև ու հատիկավոր սև պղպեղ ավելացրեք: Սարքը 45 րոպեով միացրեք:

Պատրաստի խանումը զարդարեք կանաչիով ու մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս