Լաս Վեգասում կկայանա աշխարհի ավելի քան 3500 տեխնոլոգիական ընկերությունների ցուցահանդես
«Consumer Electronics Show»-ը (CES) Լաս Վեգասում հունվարի 9-ից 12-ը աշխարհի ավելի քան 3500 ընկերությունների հետ ցուցահանդես կացկացնի, որտեղ ցուցադրվելու են արհեստական ինտելեկտի, առողջապահության, տրանսպորտի և շատ այլ ոլորտների վերջին զարգացումները: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ակնկալվում է, որ հազարավոր այցելուներ կտեսնեն, կլսեն տեխնոլոգիայի վերջին նորամուծությունները Լաս Վեգասում այս տարվա սպառողական էլեկտրոնիկայի ցուցահանդեսում՝ CES 2024-ում։
Աշխարհում սպառողական տեխնոլոգիաների ամենամեծ իրադարձությունն այս անգամ ավելի մեծ կլինի՝ ցուցադրական տարածքի տասը տոկոս աճով և ավելի քան 3500 ընկերություններով:
CES-ի փոխնախագահն և շոուի տնօրեն Ջոն Քելլին «Ամերիկայի ձայնին» ասել է.
«Մենք իսկապես ներկայացնում ենք ամբողջ տեխնոլոգիական էկոհամակարգը: Դրանք կարող են լինել առողջապահական ընկերությունները, տրանսպորտային շարժունակության, անօդաչու թռչող սարքերի, 3D տպագրության, խելացի տնային ընկերությունները»:
Միայն տրանսպորտային կատեգորիայում ներկայացժված է ավելի քան 300 արտադրող:
Քելիի խոսքով՝ «Ներառված են այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են BMW-ն, Mercedes-Benz-ը, Hyundai-ն և Kia-ն»:
Ցուցահանդեսի մասնակիցներից ավելի քան 1000-ը կլինեն ստարտափներ:
«Ինձ համար ամենաոգեշնչողն այն ընկերություններն են, որոնք մշակում են ապրանքները աշխարհը փոխելու և այն ավելի լավ վայր դարձնելու համար»,-ասել է միջոցառման տնօրենը:
Ակնկալվում է, որ արհեստական ինտելեկտը կգերիշխի ցուցահանդեսում, հատկապես այն հիմնական ոլորտներում, որտեղ պայթյունավտանգ աճ է գրանցվել։
Ըստ Քելիի՝ կտեսնենք, թե ինչպես է արհեստական բանականությունը սնուցում մեքենաները: Այն գնալով ավելի է նկատվում առողջապահության ոլորտում:
«Մենք տեսնում ենք տարբեր տեսակի լուծումներ, որոնք կօգնեն հիվանդներին, վերջնական օգտագործողներին, սպառողներին կապվել իրենց բժիշկների հետ, կապվել իրենց առողջապահական ծառայություններ մատուցողների հետ և լուծումներ տալ՝ ավելի բարելավելու իրենց առողջությունը»,-ասել է Քելին։
Ներկաները նաև հնարավորություն կունենան տեսնելու էկոլոգիապես մտածող բազմաթիվ ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:
Ընկերություններ, որոնք օգտագործում են մաքուր էներգիա կամ ցուցադրում են էներգիա խնայող տեխնոլոգիաներ, որոնք ներառվում են գյուղատնտեսության և սննդի տեխնոլոգիաների կատեգորիայում։
Ցուցահանդեսի կազմակերպիչներն ակնկալում են 130,000 այցելու 150 երկրներից։
Չինաստանն ու Կորեան մեծ ներկայություն կունենան։
Լավագույն համաշխարհային տեխնոլոգիաների CES 2024 ցուցահանդեսի մասնակիցների գրեթե մեկ երրորդը արտասահմանից է: