Մայիսի 24-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Քաջարան քաղաքի Տերյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Կարեն Մուսախանյանին, որը հիվանդանոցում մահացել է:
Ալիևը նշեց, որ Ադրբեջանը տեղակայված է տրանսպորտային հաղորդուղիների խաչմերուկի վրա Արևելք-Արևմուտք և Հյուսիս-հարավ, որը թույլ է տալիս փոխադրումներ իրականացնել ցանկացած ուղղությամբ։ Ի թիվս մի շարք տրանսպորտային պրոյեկտների՝ Իլհամ Ալիևը նիկոլ Փաշինյանի ներկայությամբ ասաց․ «Ադրբեջանը նախաձեռնել է նաև Զանգեզուրի միջանցքի ձևավորում, որը ոչ միայն կկապի երկրի հիմնական մասը Նախիջևանի հետ, այլև կդառնա միջազգային երթուղիների մաս»։
Կատարի տնտեսական համաժողովի շրջանակներում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կառավարիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հետ:
Չեխիայի հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ ներկայումս Շենգեն վիզայի դիմորդների հերթագրումը ժամանակավորապես դադարեցված է՝ կազմակերպչական և տեխնիկական պատճառներից ելնելով։
Նիկոլ Փաշինյանի ելույթը ԵԱՏՄ նիստին․ Ալիևն առաջին անգամ հյուրի կարգավիճակում
Պուտինի խոսքով՝ դրան կարելի է հասնել միայն Միության ներսում ապրանքների, ծառայությունների, ֆինանսների և մարդկային կապիտալի ազատ տեղաշարժը 100 տոկոսով ապահովելու միջոցով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Պաշտպանության նախարարների խորհրդի անդամներն անհրաժեշտ են համարում փոխել կազմակերպության և դրա անդամների իրավական բազաները՝ ապահովելու հավաքական անվտանգության ուժերի գործադրման վերաբերյալ որոշումների ընդունման օպերատիվությունը։ Այդ մասին այսօր Խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։
168.am-ի հետ զրույցում ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարության մասին մեր հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այս տեսակետը, ասաց, որ իրական պատմությունը հակասում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Թեև ակադեմիկոս պատմաբանն էլ ցանկություն չուներ մեկնաբանելու Փաշինյանի հնչեցրած որևէ թեզ կամ հայտարարություն, այդուամենայնիվ իրական պատմությունից մի կարճ դրվագ ներկայացրեց։
Թքած ունեմ Փաշինյանի կարծիքի վրա. Րաֆֆու «Սամվելն» էլ եմ բեմադրելու Հանրապետության հրապարակում. Նարեկ Մալյան
Փաշինյանի, Պուտինի և Ալիևի մասնակցությամբ ԵԱՏՄ գագաթնաժողովը՝ ՈՒՂԻՂ
Ինչ արել եմ` արել եմ լավ, քիչ ու էլի եմ անելու. Նարեկ Մալյան
Մայիսի 24-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը պաշտոնական նամակներ է ուղարկել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին, որում ներկայացրել է ԱՀ կառավարության մտահոգություններն Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգների կապակցությամբ։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը՝ Իրանի 62-ամյա քաղաքացին, մտադրվել է առանձնապես խոշոր չափերով հերոինը Իրանից Եվրոպա տեղափոխել Հայաստանի և Վրաստանի տարածքով:
Ընդամենը երկու շաբաթ առաջ, Շուշիի ազատագրման օրը Եռաբլուր պանթեոն այցելած ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը վստահեցրել էր՝ Արցախի օկուպացված տարածքները ազատագրելու են, բայց «ոչ լեզվով՝ գործով»:
Եվրոպական խաղերը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային են:
ՎՏԲ-Հայաստան Բանկը փոքր բիզնեսի համար նախատեսված վարկային պրոդուկտների շարքը համալրել է նոր վարկատեսակով, որը հասանելի է ձևակերպման համար դրական վարկային պատմության հիման վրա։ Վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի 18% (փաստացի տոկոսադրույք՝ 19,56%), գումարը՝ 100 հազարից մինչև 5 մլն ՀՀ դրամ։ Ծրագրի առաջին փուլում բանկը նախատեսում է ֆինանսավորել հանրապետության ձեռնարկատերերին մինչև 1 մլրդ դրամի չափով։
Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ աշխատակիցներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում.
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կադաստրի պետի տեղակալը հանդես է եկել հայտարարությամբ։
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կոմերսանտը» գրել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները եռակողմ հայտարարության տեքստ էին համաձայնեցնում, որը պետք է այսօր ստորագրեն Նիկոլը, Ալիևն ու Պուտինը։
Շվեդիայի դեսպան Մալենա Մարդն այսօր կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ նրան հայտնել են ռուսաստանցի դիվանագետների արտաքսման պատասխան միջոցների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ արտգործնախարարությունը:
«Ինչ արել եմ՝ լավ եմ արել». Նարեկ Մալյանի՝ «Չաուշեսկու»- ի գործով դատական նիստը. ՈւՂԻՂ
«Մեկը պատրաստել են փոխվարչապետները՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին, իսկ մյուսը լինելու է Ալիևի, Փաշինյանի և Պուտինի հինգերորդ համատեղ հայտարարությունը, հղկվել է երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից»,- գրել է kommersant.ru-ն։
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք: ՊԵԿ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22- ի ասուլիսի ընթացքում վարչապետի արտաբերած հետևյալ միտքը.
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության, ներքին անվտանգության վարչություններն ու Հարավային մաքսատուն-վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, համատեղ բացահայտել են Իրանի Իսլամական Հանրապետությունից հանցավոր սխեմայի միջոցով, առանց մաքսային վճարների վճարման, խոշոր քանակի ապրանքների ներմուծման դեպք:
Բրազիլիայի մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Իրանի պաշտպանության նախարարությունն այսօր ներկայացրել է «Խայբար» նոր բալիստիկ հրթիռը` 2 հազար կմ հեռահարությամբ։ Ինչպես տեղեկացնում է IRNA գործակալությունից, արձակումը տեղի է ունեցել Խորամշահր քաղաքի ազատագրման օրվա 41-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Քաղաքը գրավել էին 1980-1988 թվականների իրան-իրաքյան պատերազմի ընթացքում:
06․10․2020թ․ ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ։
Մայիսի 25-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում է, 27-ին, 30-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։