Բաժիններ՝

Մոլդովայում պիկետ է սկսվել Հաղթանակի օրվա չեղարկման դեմ

Հաղթանակի օրը չեղարկելու գաղափարի հակառակորդները պիկետ են անցկացնում Մոլդովայի խորհրդարանի շենքի մերձակայքում, որտեղ այսօր այդ հարցը քննարկվելու է հանձնաժողովների և պատգամավորների նիստերի շրջանակներում: Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ի թղթակիցը։

Մոլդովայում իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը խորհրդարանում գրանցել է Հաղթանակի օրը «Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակի օր» վերանվանելու նախաձեռնությունը, որը նշվելու է մայիսի 8-ին։ Օրինագիծն ընդգրկվել է մայիսի 25-ի նիստի աշխատանքային օրակարգում։

«РИА Новости»-ի թղթակիցը հայտնել է, որ հինգշաբթի առավոտյան խորհրդարանի շենքի մերձակայքում հավաքվել էր իշխանությունների նախաձեռնությանը դեմ արտահայտվողների տարերային պիկետ։ Նրանք իրենց հետ բերել էին «Մայիսի 9-ը՝ Հաղթանակի օր» մակագրություններով պաստառներ, ինչպես նաև Հաղթանակի դրոշի պատճենը։

«Հաղթանակ» ազգային կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պետրովիչը կոչ է արել բոլոր նրանց, ովքեր անտարբեր չեն, միանալ Մոլդովայի խորհրդարանի շենքի մոտ անցկացվող ակցիային։

Շուրջ 400 հազար մոլդովացիներ կռվել են Կարմիր բանակի կազմում, նրանցից 250 հազարի սխրագործությունները պարգևատրվել են, 19 մարդ դարձել է Խորհրդային Միության հերոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս