ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 26-ին հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպումը, որի հետ շատ փորձագետներ կապում էին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում որոշակի և նույնիսկ բեկումնային պայմանավորվածությունների ձեռքբերումը, ոչ մի կոնկրետ բանով չավարտվեց: Այո, և տևեց այն, հակառակ սպասումների, ընդամենը մոտ 20 րոպե. ուստի տպավորություն է ստեղծվում, որ կողմերն ավելի վաղ իրենց հույզերն են արտահայտել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Ալիևի և Փաշինյանի միջև բռնկված սուր բանավեճի ընթացքում, որտեղ Ալիևը ներկա է եղել որպես հյուր:
Օմանի արտաքին գործերի նախարարությունն իր հերթին հայտարարել է, որ նպաստել է «փոխանակման գործարքի» կնքմանը՝ հավելելով, որ Բելգիայում պահվող մեկ իրանցի էլ մեկնել է Թեհրան:
168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Մոսկվայի հաշվարկները կարող են սխալ դուրս գալ, և Հայաստանն ու Ադրբեջանը գուցե մոտ ապագայում ԵՄ հովանու ներքո ստորագրեն փաստաթուղթ՝ ամրագրելով արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունները։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, նշել է, որ եթե երկու կողմերի միջև հաշտություն հաստատվի, Անկարան Հայաստանի հետ հարաբերություններում պատրաստ կլինի դրական քայլերի: Այս մասին հայտնում է թուրքական milliyet.com.tr-ն:
2023-ի առաջին 4 ամսում Թուրքիա է մեկնել 11մլն 93.247 զբոսաշրջիկ։ Անցյալ տարվա նույն ժամանակատվածի համեմատ (9մլն 533.933) այն աճել է 27․51%-ով։
Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր սահմանագոտու հարավարևելյան հատվածում հայկական կողմը դիվերսիոն-ներթափանցման փորձ է կատարել, բացարձակ սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի ֆյուչերսները աճել են 0,55 դոլարով (0,72%)՝ հասնելով բարելի դիմաց 76,81 դոլարի։
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկրի քաղաքացիները մայիսի 28-ին համախմբվելու են «Թուրքիայի դար» տեսլականի շուրջ:
Այս նկարներն արված են Արտաշատ և Վեդի քաղաքներում։
Մայիսի 25-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ ՌԴ նախագահի հրավերով հյուրի կարգավիճակով մասնակցում էր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 15։13-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Օդեսայի փողոցի թիվ 68 հասցեում՝ գործարանում, աշխատակիցն ընկել է վերելակի հորանը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Վերջին զանգի միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:
49-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:
Ճապոնիայից Օսթինը կմեկնի Սինգապուր, որտեղ ճառով հանդես կգա «Շանգրի-Լա երկխոսության» 20-րդ լիագումար նիստում։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագրեր ռազմական դրության պայմաններում կիրառվող լրացուցիչ սահմանափակումների մասին:
Ոստիկանությունը ձերբակալել է 33-ամյա տղամարդուն, որը կասկածվում է դռան լծակը քաշելու մեջ:
Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները կշարունակվեն հունիսի 1-ին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում նախատեսվող հանդիպման ժամանակ և դրանից հետո. հանդիպման օրակարգում նշյալ համաձայնագրի ստորագրում ներառված չէ:
«Մեր վարչապետի կողմից հնչեցված որևէ միտք ինձ համար զրո արժեք ունի, որովհետև իր վարչապետ դառնալուց մինչ օրս որևէ մի խոսք կամ խոստում չկատարեց այնպես, ինչպես հայտարարել էր: Այսինքն, եթե նա նման բան է ասում, պետք է մտածենք ճիշտ հակառակի մասին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմերով նիստի ընթացքում Ալիևի հնչեցրած, այսպես կոչվա,ծ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության հակադարձումներին:
Նիկոլը հրապարակել է պետական պարտության տեխնիկական պարամետրերը։ Դրանց հանրայնացմամբ ստեղծվել է նոր իրավիճակ, ավարտելով ստվերային փուլը։ Էլ ստվերում քննարկելու, բանակցելու բան չի մնացել։
ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված «հատուկ նշանակության» հողամասը 2013 թվականին օտարվել է քաղաքացի Մ.Մ.-ին, դեպքի առթիվ ՀՀ դատախազության հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազությունից։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը, հիմք ընդունելով ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալները, վերլուծել է ՀՀ տնտեսության հունվար-ապրիլ ամիսների սոցիալ-տնտեսական զարգացումները։
Այսօր՝ մայիսի 26-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
168.am-ն օրերս հրապարակել էր, «Միլիոնների անհամապատասխանություններ, ռիսկային գնումներ, վառելիքի գծով ոչ արժանահավատ ծախսեր. Ի՞նչ է հայտնաբերել ՀՊ-ն ՊԵԿ-ում» հոդվածը, որում անդրադարձ էր կատարել Հաշվեքննիչ պալատի կողմից հանրայնացված ՊԵԿ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքներին:
Բացահայտվել են Սևան «Ազգային պարկ»-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։
Զուրաբիշվիլիի խոսքով՝ անհասկանալի է դարձել նաև Վրաստանի արտաքին քաղաքականությունը, որը, նրա կարծիքով, ավելի ու ավելի է մեկուսացվում եվրոպական հեռանկարից։
Իրաքի Հյուսիսում ցեղասպանության ենթարկված եզդիներն այսօր ապրում են շատ վատ պայմաններում։