Իր հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը. Վահան Հովհաննիսյան

Փաստաբան Վահան Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22- ի ասուլիսի ընթացքում վարչապետի արտաբերած հետևյալ միտքը.

«Դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։

Այս հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ.
Արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը,
ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող միակ մարմինը ՀՀ վարչապետն է՝ ով իր անձի մեջ միավորում է քրեական դատարանը, քննչական համակարգը, ոստիկանությունը:

Ողջամիտ հարց կարող է առաջանալ. ինչու՞ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե՞ ավելի ողջամիտ չէր լինի,թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը:

Բայց ոչ: Այստեղ է, որ տեսանելի է դառնում վարչապետի հոտառությունն ու ճկուն միտք Իշխանության միակ պատվարն ու հենարանը ոստիկանությունն է՝ որն անշեղորեն, անգիտակցորեն, ռոբոտացված կատարում է իշխանության բոլոր հրահանգները: Նման պայմաններում, իշխանության հրահանգի կատարման համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը հանգեցնելու է ոստիկանության դժգոհությանը, նմանատիպ հրամանների դեպքում երկմտության հավանականությանը: Հենց այս անցանկալի հետևանքից է խուսափոմ մեր հեռատես վարչապետը»։

Տեսանյութեր

Լրահոս