«Ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ Նիկոլը ռիսկ չի անում այդ թուղթն ԱԺ տանել»․ Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Կոմերսանտը» գրել է, որ երեկ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ԱԳՆ-ները եռակողմ հայտարարության տեքստ էին համաձայնեցնում, որը պետք է այսօր ստորագրեն Նիկոլը, Ալիևն ու Պուտինը։

Քանի որ էլի «եռակողմ հայտարարություն» է, այլ ոչ թե պայմանագիր, համաձայնագիր կամ նման մի բան, ենթադրում եմ այնքան վատ թուղթ է, որ նույնիսկ ունենալով ԱԺ-ում որոշիչ մեծամասնություն, իսկ ԱԺ-ից դուրս՝ լրիվ պառակտված ազգային դաշտ, Նիկոլը միևնույն է ռիսկ չի անում այդ թուղթն ԱԺ տանել և ուզում է նույն սխեմայով սղցնել, ինչպես և նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն տեքստը…»

Տեսանյութեր

Լրահոս