Դեսպան Եգանյանը իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

Բրազիլիայի մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում մայիսի 24-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հավատարմագրերի հանձնման արարողությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Արարողությանը ներկա էին նաև Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան, Բրազիլիայի նախագահի աշխատակազմի՝ միջազգային հարցերով հատուկ վարչության պետ Սելսո Ամորիմը, Բրազիլիայի ԱԳՆ և նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Դեսպան Եգանյանը ՀՀ նախագահի ողջույնի խոսքերն է փոխանցել Բրազիլիայի նախագահին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին: Նախագահ Լուլան իր հերթին ողջույնի խոսքեր է ուղղել ՀՀ նախագահին և նշել, որ ուշադրությամբ հետևում է Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:

Արմեն Եգանյանը նաև գրառում է արել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:

Տեսանյութեր

Լրահոս