Հերթական պարգևավճարն ԱԺ աշխատակազմին՝ աշխատավարձի 50 տոկոսի չափով

Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը ստորագրել է կարգադրություն՝ ԱԺ աշխատակիցներին հերթական պարգևավճարը տալու վերաբերյալ։ Կարգադրությունը հրապարակվել է ԱԺ կայքում.

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հանրապետության տոնի առթիվ Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին և աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ ամսական պաշտոնային դրույքի 50% չափով՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին օրենքով մայիսի 28-ին է նշվում Հանրապետության տոնը՝ ի նշան  1918 թվականին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման:

Տեսանյութեր

Լրահոս