Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա, որտեղ հանդիպել է երկրի վարչապետ Նիկոլայ Դենկովի հետ։ Այս մասին Զելենսկին հայտնել է Twitter-ի իր էջում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լոնդոնի հարավ-արևմուտքում գտնվող Ուիմբլդոն քաղաքում մեքենան հարվածել է տարրական դպրոցի շենքին։ Միջադեպի հետևանքով վիրավորվել է 7 երեխա, 2 չափահաս։
ՎՏԲ-Հայաստան Բանկը Երևան քաղաքի կենտրոնում նոր ժամանակակից ձևաչափով բացել է իրավաբանական անձանց սպասարկող «Մոսկվա» մասնաճյուղը։ Գրասենյակը սպասարկելու է բանկի գրեթե 1000 կորպորատիվ հաճախորդների՝ տնտեսության տարբեր ոլորտներից։ Տարեսկզբից նրանց թիվն աճել է 15%-ով։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության` ներկայումս քննարկվող պարամետրերը սպառնալիք են ստեղծում Ռուսաստանի Դաշնության անվտանգության համար, իսկ Կիևին զենքի մատակարարումն ակնհայտ թշնամական գործողություններ են ՌԴ-ի դեմ։
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը, մասնակցությամբ՝ խորհրդի նախագահ Սիմոն Բաբայանի, խորհրդի անդամներ՝ Էմին Բեգլարյանի, Պավել Գյուլումյանի, Գայանե Դեմիչյանի, Մանե Կարապետյանի, Ռուբեն Հակոբյանի, Արսեն Հարությունյանի, Լիլիթ Ղազանչյանի, Կարեն Մեժլումյանի, Կարեն Սարդարյանի, Հարություն Հարությունյանի և Մարինե Ֆարմանյանի, հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
Խմբակցության 20 պատգամավորները կլինեն հանձնաժողովների անդամներ և տեղեր կունենան նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդում (RTÜK)։
Հուլիսի 6-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի Մադրիդյան գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի կողմից կնքված Եռակողմ հուշագրի կետերի իրականացման մշտական համատեղ մեխանիզմի հինգերորդ հանդիպումը։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը ժամանել է Պեկին։ Ակնկալվում է, որ քառօրյա այցի շրջանակներում պաշտոնյան կկենտրոնանա աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև կապերի նորոգման վրա։ Այդ մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Թուրքական մամուլում շրջանառվում են ռուսական «FUN&SUN» տուրօպերատորի որոշման մասին լուրերը, որոնք հիմնականում որակվում են որպես «ասնպասելի» որոշում:
Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևն առաջիկայում կայցելի Հայաստան: Տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նախ ցանկանում եմ նշել, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը ստանձնել եմ 2020 թվականի հոկտեմբերի 27-ին, այնպիսի ծայրահեղ ծանր իրավիճակում, երբ թշնամին արդեն իսկ մի քանի պաշտպանական գոտիներ անցնելով, մոտեցել էր Շուշիի մատույցներին, բանակում տիրում էր քաոսային իրավիճակ, թշնամին անվերապահ գերակայություն ուներ ինչպես օդում, այնպես էլ գետնի վրա։
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար այս տարի հայտ է ներկայացրել շուրջ 5000 ուսուցիչ։ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ տարեց տարի ուսուցիչների շրջանում նկատվում է մասնակցության ակտիվություն։
Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի ապագայի վերաբերյալ բանակցությունների արդյունքներ չի կանխորոշում, այլ աջակցում է համաձայնության կայացմանը, որը կլինի տևական, կայուն և կապահովի հիմքեր խաղաղության համար։
Ադրբեջանը, անընդհատ նվազեցնելով Լաչինի միջանցքի նշանակությունը, միջանցքի ողջ իրավական բովանդակությունը, ի վերջո, բերել է նրան, որ նախ 2022 թվականի դեկտեմբերի 12-ից այն ընդամենը վերածվել էր հումանիտար բեռնափոխադրումներ կատարելու համար նախատեսված ճանապարհի, իսկ հունիսի 15-ից առհասարակ դադարեցրել է նաև այդ հնարավորությունը:
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ում բանակցությունների ընթացքում գրանցած առաջընթացը. ՌԴ
Թայվանում 10-ամյա տղան առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ է ստացել խելացի ժամացույցի պայթյունից։ Ժամացույցն արտադրող թայվանական ընկերությունն առաջարկել է անվճար ստուգել Herowatch շարքի բոլոր մոդելները։ Այս մասին հաղորդում է Թայվանի կենտրոնական լրատվական գործակալությունը (CNA)։
2022 թվականին Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրից հետո, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
ՄԱԿ Անվտանգության խորհրդում Միացյալ Թագավորության նախագահության ներքո հուլիսի 5-ին տեղի է ունեցել քննարկում՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով, որում ելույթներով հանդես են եկել Զինված հակամարտություններում երեխաների պաշտպանության հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և յոթ տասնյակից ավել ՄԱԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ։
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում կրկնում է օրերս արած առաջարկությունը՝ իրեն և մի խումբ դիվանագետների տալ ամբողջական լիազորություն, այդ ընթացքում չխանգարել, իսկ իշխանությունները պարզապես լռեն, որևէ հայտարարություն չանեն, և ըստ նրա՝ 3 ամսվա ընթացքում հնարավոր կլինի կտրուկ փոփոխություն մտցնել բանակցություններում:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 6-7-ն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Ռուսաստանը Ադրբեջանին հորդորում է ապահովել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկությունը Լաչինի միջանցքով։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ այցը կազմակերպվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հրավերով։
Լուկաշենկոն հայտարարել է, որ միջուկային զենքը Բելառուսի տարածքում տեղակայված է բացառապես պաշտպանական նպատակներով։
Նախորդ տարվա մայիսի 6-ին՝ Դիմադրության շարժման բուռն շրջանում, երբ տասնյակ-հազարավոր ցուցարարներ պահանջում էին Նիկոլ Փաշինյանի ու նրա ողջ թիմի հրաժարականը՝ Արցախի հարցում նշաձողն իջեցնելու՝ Ազգային ժողովում ունեցած հայտնի ելույթից հետո, երթերից մեկի ժամանակ մի կին պատշգամբից հայհոյական հանրածանոթ ժեստ կատարեց ընդդիմադիր ցուցարարների ուղղությամբ՝ իր այդ ժեստն ուղեկցելով թքելու գործողությամբ:
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը Ֆրանսիայի նախագահին մեղադրել է աշխատանքը սաբոտաժ անելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի փլուզմանը մասնակցելու համար։
Ադրբեջանական մեդիա-տարածքը ցնցումներ մեջ է ընկել: Պատճառը հայկական ծանրամարտի լեգենդ Նազիկ Ավդալյանի արարքն է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող պատանիների ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ:
Փաստաբան Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում նախաձեռնել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը ԵՊՀ-ում դադարեցնելու գործընթաց՝ պայմանավորված վերջինիս՝ ԲԴԽ-ում ծավալած գործունեությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ընկերներ, ԵՊՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն ԲԴԽ գիտնական անդամ Vigen Kocharyan-ը շարունակունակում է դասավանդել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, հանդիսանում է Եվրոպական և միջազգային իրավունքի […]
Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և առհասարակ հումանիտար առաքելություն իրականացնող ցանկացած միջազգային կազմակերպության քաղաքական պահանջներ ներկայացնելը հակասում է միջազգային հումանիտար իրավունքին: