Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրից հետո. ՌԴ ԱԳՆ

2022 թվականին Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ համաձայնագրից հետո, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությունները տեղի են ունեցել եռակողմ ձևաչափով պայմանավորվածության արդյունքում , ինչպես նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ահա այս կոնկրետ հարցի շուրջ խոսել գործողությունների անհամապատասխանությունից, մեկ կամ երկու կողմերի գործողությունների մասին ՝ առանց հաշվի առնելու եռյակից որևէ մեկին կարծիքը, ինձ ուղղակի անարդար է թվում», – նշել Է Զախարովան ։

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Քաշաթաղի շրջանի մի քանի բնակավայրեր՝ Բերձորը, Սուսը և Աղավնոն, ռուսական կողմի ճնշման ներքո փոխանցվել են Ադրբեջանին՝ դրանով իսկ փոխելով Լաչինի միջանցքի երթուղին։

Հայաստանի հետ Արցախի ցամաքային կապը 2022 թ. ապահովվում է նոր ճանապարհով՝ Լաչինի միջանցքի նոր երթուղով: Այն անցնում է Բերդաձորի ենթաշրջանի Մեծ շեն, Հին շեն գյուղերով և Բերձորն ու Աղավնոն շրջանցող ճանապարհով միանում Ստեփանակերտ-Գորիս մայրուղուն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31