Բաժիններ՝

Թուրքիայում ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են համատեղ խորհրդարանական խմբակցություն ձևավորել

Թուրքիայում գործող «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ ընդդիմադիր «Ապագա» և «Երջանկություն» կուսակցությունները որոշել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովում համատեղ խմբակցություն ձևավորել։ Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

2023թ. մայիսի 14-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում կուսակցությունները խորհրդարանում ունեն 10-ական պատգամավոր:

Նոր ձևավորվող խմբակցությունը AKP (Արդարություն և զարգացում կուսակցություն), CHP (Ժողովրդահանրապետական կուսակցություն), MHP (Ազգայնական շարժում կուսակցություն), IYI («Լավ» կուսակցություն) և HDP (Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն) խմբակցություններից հետո Թուրքիայի խորհրդարանում կլինի 6-րդը:

Խմբակցության 20 պատգամավորները կլինեն հանձնաժողովների անդամներ և տեղեր կունենան նաև Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդում (RTÜK)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31