Ֆիդանն ու Ալիևն անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հուլիսի 5-ին իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հրավերով մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ֆիդանը մասնակցել է Բաքվում մեկնարկած Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովին, ինչպես նաև ժողովի շրջանակներում հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը նախ փոխանակվել են փոխադարձ շնորհավորանքներով:
Ալիևը թուրք պաշտոնյային շնորհավորել է մայիսի 14-ի համապետական ընտրություններից հետո կրկին կառավարության կազմում լինելու և արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու, իսկ Ֆիդանը Ադրբեջանի նախագահաին՝ Չմիավորման շարժման հերթական նստաշրջանի ղեկավարությունը ստանձնելու կապակցությամբ:
Պաշտոնյաները մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ, անդրադաձել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես նաև քննարկել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Տեղեկացվում է, որ Հաքան Ֆիդանը մասնակցելու է նաև հանդիպման շրջանակներում կայանալիք Չմիավորման շարժման՝ Պաղեստինի հարցերով նախարարական կոմիտեի ժողովին և ադրբեջանի ժողովրդի ազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառմանը:
Նշենք, որ Չմիավորման շարժման համակարգման բյուրոյի նախարարների ժողովը կավարտվի հուլիսի 6-ին: