Բաժիններ՝

Առաջարկում եմ իրականացնել նախաձեռնություն՝ ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ. փաստաբան

Փաստաբան Դիանա Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում նախաձեռնել է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը ԵՊՀ-ում դադարեցնելու գործընթաց՝ պայմանավորված վերջինիս՝ ԲԴԽ-ում ծավալած գործունեությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարգելի ընկերներ, ԵՊՀ-ի կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն ԲԴԽ գիտնական անդամ Vigen Kocharyan-ը շարունակունակում է դասավանդել ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում, հանդիսանում է Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ։ Մայր բուհը բացի կրթօջախ լինելուց, ինձ համար միշտ եղել է կարևորագույն արժեհամակարգ ու գաղափարախոսություն ձևավորող հաստատություն։ Կարծում եմ, ԲԴԽ-ում Vigen Kocharyan-ի գործունեությամբ պայմանավորված վերջինս այլևս չի կարող արդարամիտ ու անկախ իրավաբանների սերունդ կրթել, հետևաբար և չի կարող դասավանդել ԵՊՀ-ում, ինչով պայմանավորված առաջարկում եմ իրականացնել նախաձեռնություն ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետում Վիգեն Քոչարյանի պաշտոնավարումը դադարեցնելու ուղղությամբ։ Շատ ցավում եմ, որ այսօր ստիպված եմ նման հրապարակում անել, Վիգեն Քոչարյանը տարիներ առաջ, երբ ԲԴԽ-ի հետ որևէ առնչություն չուներ, եղել է իմ դասախոսներից մեկը և շատ պարկեշտ ու գիտակից անհատ, սակայն պետք է ժամանակագրությանն ու երևույթների հետ հաշվի նստել, այսօր Վիգեն Քոչարյանը որդեգրել է պետականության, դատական իշխանության կազմաքանդման մարտավարությունը, ուստի մայր բուհն՝ առնվազն ի դեմս նախկին ու ներկա ուսանողության, պետք է համահունչ գնահատական տա դասախոսի որդեգրած քաղաքականությանը, հասարակության յուրաքանչյուր անհատ իր դերին ու որդեգրած քաղաքականությանը համապատասխան արձագանք պիտի ստանա իր իրացրած քաղաքականության սպառողից։ Ովքեր համակարծիք են, կնդրեմ գրառում թողնել, որից հետո կպատրաստեմ նամակ ԵՊՀ ռեկտորի և իրավաբանական ֆակուլտետի դեկանի անվամբ վերոնշյալ փաստակազմով պայմանավորված Վիգեն Քոչարյանի պաշտոնավարման դադարեցման համար:

Հ/Գ։ Նախաձեռնությանը կարող են միանալ ոչ միայն ԵՊՀ-ի ներկա ու նախկին ուսանողները, այլ նաև այլ ՀՀ այլ բուհ-երի ուսանողներ ևս, քանզի նախաձեռնության նպատակը ՀՀ-ում որակյալ իրավական արժեհամակարգ ու արժեհամակարգին համահունչ սերունդ դաստիարակող դասախոսներով համալրված մասնագետներ ունենալն է, այնպիսի դասախոսներ ունենալը, ով կմտնի համալսարան ու հարգանք կներշնչի ուսանողությանը: Հարգելի ընկերներ, միանալու դեպքում խնդրում եմ «քոմենթներ» դաշտում նշել «միանում եմ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս