«Ադրբեջանն ունի հստակ նպատակ, ինչը չի էլ թաքցնում». Մովսես Հակոբյան

Օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանը Երևան-Կապան ավիաչվերթով աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ՝ Կապան քաղաք։ Մարզպետարանում խորհրդակցության ժամանակ էլ ներկաներին իրազեկել էր, թե իրենց նախատեսած ծրագրով օգոստոսի 19-ին՝ Կապանի օրվա առթիվ, կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո կլինեն կանոնավոր չվերթեր:

Փաշինյանի այցից մի քանի ժամ հետո հնչեցին կրակոցներ օդանավակայանի ուղղությամբ: Թեպետ պաշտոնական հաղորդագրությամբ նշվում է, որ չվերթը բարեհաջող իրականացվել է, սակայն մամուլն այլ բան է գրում, որ իրականում ադրբեջանական կողմը յուրաքանչյուր թռիչքի ժամանակ կրակում է։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանն ասաց, չգիտի՝ այդ թռիչքներն իսկապես իրականացվո՞ւմ են, թե՞ ոչ, սակայն Ադրբեջանի նպատակը հստակ է։

«Ադրբեջանն ունի հստակ նպատակ ու այդ մասին բազմիցս հայտարարել է, դա չի թաքցնում, այն է՝ այնպես անել, որպեսզի առհասարակ Կապանի օդանավակայանը չգործի»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ նման պայմաններում այս թռիչքները քաղաքացիների համար անվտա՞նգ են, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Ես մանրամասներին չեմ տիրապետում, թող համապատասխան կառույցներն ու անձինք ասեն՝ անվտա՞նգ է, թե՞ ոչ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031